fbpx
Աշխարհ

Վենեսուելայում իշխանափոխությունը շահավետ կլինի Ռուսաստանին և Չինաստանին. Գուայդո

Վենեսուելայում իշխանափոխությունը շահավետ կլինի երկրի երկու խոշորագույն արտասահմանյան վարկատուներին՝ Ռուսաստանին և Չինաստանին: Այս կարծիքը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Բոլիվարյան Հանրապետության ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն։

«Ռուսաստանին և Չինաստանին ամենից ավելի է ձեռնտու երկրի կայունությունը և կառավարության փոխարինումը»,- ասել է քաղաքական գործիչը: Նա հավելել Է, որ ուղերձներ է հղել Ռուսաստանին և Չինաստանին և նշել, որ Վենեսուելան իշխանափոխության դեպքում «պատասխանատու» վերաբերմունք կդրսևորի իր պարտային պարտավորությունների նկատմամբ:

Հունվարի 23- Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Ավստրալիան, Իսրայելը, Վրաստանը, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Եվրամիության մի քանի երկրներ, այլ պետություններ, ինչպես նաև Ամերիկյան պետությունների կազմակերպությունը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում և հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Հաջակցություն Մադուրոյի հանդես են եկել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը և Թուրքիան:

Մեքսիկան և Ուրուգվայը դեմ են արտահայտվել արտաքին միջամտությանը և միջնորդություն են առաջարկել հանրապետության ընդդիմության և կառավարության միջև բանակցությունների կազմակերպման հարցում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ