fbpx
Ժամանց

Բրեդ Փիթը չի նկարահանվի «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի շարունակության մեջ

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը հայտնել է, որ չի նկարահանվի «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի շարունակության մեջ: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակաբաշխության ժամանակ:

«Կյանքիս նպատակներն այժմ շատ պարզ են: Երջանիկ ու առողջ լինել և փորձել չհայտնվել այնպիսի ֆինանսական իրավիճակում, որ ստիպված լինեմ նկարահանվել «Օուշենի տասնչորս ընկերներ»-ում»,-կատակել է դերասանը:

Նա մրցանակ է ստացել Կինոքննադատների ազգային խորհրդի կողմից՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար:

Բրեդ Փիթը նկարահանվել է ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմում (2001 թ.) և հաջորդող երկու մասերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ