Brexit-ին նվիրված 50 պենսանոց ոսկյա մետաղադրամներն ամբողջովին վաճառվել են մեկ օրվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Թագավորական դրամահատարանն ուրբաթ առավոտյան 1500 նման մետաղադրամ է վաճառքի հանել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 945 ֆունտ ստերլինգ է արժեցել:
Բացի դրանից՝ երկու 50 պենսանոց մետաղադրամով սահմանափակ քանակությամբ հավաքածուներն էլ են վաճառվել, որոնցից մեկը եղել է 1973 թվականին Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական տնտեսական միություն մտնելու պատվին ստեղծված մետաղադրամը, մյուսը՝ 2020 թվականին թողարկված և Brexit-ին նվիրված մետաղադրամը: Թողարկվել է նման 5000 հավաքածու, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 30 ֆունտ ստերլինգ է եղել:
Brexit-ին նվիրված ոչ թանկարժեք մետաղից ստեղծված մետաղադրամները շրջանառության մեջ կդրվեն։