fbpx
Աշխարհ
17:30 05/11/2019

Բրիտանական խորհրդարանի նոր խոսնակը լեյբորիստ Լինդսեյ Հոյլն է

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի խոսնակ է ընտրվել Լեյբորիստ Լինդսեյ Հոյլը: Այս մասին են վկայում երկուշաբթի թագավորության խորհրդարանի ստորին պալատի անդամների գաղտնի քվեարկության արդյունքները:

2010 թվականից խոսնակի ավագ տեղակալի պաշտոնը զբաղեցրած 62-ամյա Հոյլի օգտին 4-րդ փուլում իրենց ձայնն են տվել 325 պատգամավորներ: Նրա ընդդիմախոս՝ նույնպես լեյբորիստ Քրիս Բրայանտի թեկնածությունն աջակցել են 213 պատգամավորներ:

Նոր խոսնակը կփոխարինի Ջոն Բորքոուին, որն այս պաշտոնին է 10 տարի և հոկտեմբերի 31-ին սեփական ցանկությամբ հրաժարական է ներկայացրել: Նա այդ օրը, երբ Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ից դուրս գար, նախօրոք էր որոշել և չի փոխել, չնայած Brexit-ի վերջնաժամկետը տեղափոխվել է 2020 թվականի հունվարի 31: Հիմա խոսնակի թեկնածությունը պետք է հաստատեն Լորդերի պալատը և Եղիսաբեթ II թագուհին, սակայն այս ընթացակարգերը ձևական են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ