Պարսից ծոց է հասել Բրիտանիայի թագավորական երկրորդ ռազմանավը, հայտնում է BBC-ն:
Duncan ռազմանավը միացել է Montrose ռազմանավին Հորմուզի նեղուցով անցնող բրիտանական դրոշներով նավերն ուղեկցելու համար: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ երկիրը շարունակում է պնդել, որպեսզի Իրանի հետ ճգնաժամը լուծվի դիվանագիտական ճանապարհով:
«Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը շատ կարևոր է ոչ միայն Բրիտանիայի համար, այլ նաև մեր միջազգային գործընկերների և դաշնակիցների համար: Առևտրական նավերը պետք է օրինական ճանապարհորդեն և բեռն անվտանգ հասցնեն աշխարհի ցանկացած վայր»,-ընդգծել է պաշտոնյան:
Ավելի վաղ Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունը բարձրացրել էր Բրիտանիայի դրոշով ծովային բեռնափոխադրումներ կատարող նավերի անվտանգության աստիճանը և շարունակում է խորհուրդ տալ խուսափել Հորմուզի նեղուցով նավարկելուց:
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր Հորմուզի նեղուցում հերթապահություն իրականացնելու համար կոալիցիայի ստեղծման մասին: