Բրիտանական լցանավի ողջ անձնակազմը պետք է մնա նավում. Իրան

Ամենադիտվածներ

53367928_2308985942719218_5145141447879557120_n

Բրիտանական Stena Impero լցանավի անձնակազմի բոլոր 23 անդամները պետք է մնան նավում մինչ անվտանգության վերաբերյալ հետաքննության ավարտը, հայտարարել է Հորմոզգանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության տնօրեն Ալլահ Մորադ Աֆիֆիպուրը: Այս մասին հաղորդում է IRNA-ն։

Հիշեցնեք, որ հուլիսի 19-ին ԻՀՊԿ-ն կալանել է բրիտանական Stena lmpero նավթային լցանավը: Դեպքը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում:

Իրանական գործակալությունը նշում է, որ կալանման պատճառը լցանավի բախումն է ձկնորսական նավի հետ:

Ավելի վաղ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթն Իրանին զգուշացրել էր լուրջ հետևանքների մասին , եթե բրիտանական լցանավի կալանման հետ կապված իրավիճակն արագ չկարգավորվի:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ