Պորտսմուտում բազավորված բրիտանական HMS Kent ֆրեգատն ուղևորվում է Պարսից ծոց: Այս մասին հայտնել է բրիտանական Daily Mail պարբերականը՝ վկայակոչելով երկրի Ռազմածովային ուժերին:
Պարբերականի տեղեկություններով՝ HMS Kent-ը կփոխարինի HMS Duncan նավին և ԱՄՆ-ի հետ միասին խնդիրներ կկատարի Պարսից ծոցում նավագնացության անվտանգությանը հետևելու առաքելության շրջանակում: Ենթադրվում է, որ Հորմուզի նեղուցով անցնելիս HMS Kent-ին նաև կուղեկցեն բրիտանական նավեր:
Պարսից ծոցի շրջանում իրավիճակը սրվել է այն բանից հտո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի էին ունեցել պայթյուններ և հրդեհներ: ԱՄՆ-ն միջադեպի պատասխանատու էր համարել Իրանին, նրան աջակցել էին Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան: Թեհրանն այս մեղադրանքները հերքել էր:
Ներկայումս, բացի Duncan ականակրից, Պարսից ծոցում են գտնվում ևս մի քանի նավեր և Մեծ Բրիտանիայի ՌԾՈՒ օժանդակ նավեր: Դրանք են՝ դեսանտային Cardigan Bay նավը, ինչպես նաև հակաականային պաշտպանության 4 նավերը՝ Ledbury-ն, Blyth-ը, Brocklesby-ն և Shoreham-ը: