fbpx
Տնտեսություն

50 պետություններ ցանկանում են կապեր հաստատել ԵԱՏՄ-ի հետ. ԵԱՏՀ նախագահ

ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղզստանի լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել: Նա պատմել է, որ ԵԱՏՄ-ն երիտասարդ միավորում է, սակայն հեռանկարային: Նա նշել է, որ կառավարություններն ավելի ու ավելի վստահությամբ են մոտենում այդ ինստիտուտին:

«Մոտ 50 պետություններ, կազմակերպություններ ցանկանում են մեզ հետ կապեր հաստատել, ազատ առևտրի գոտիներ ստեղծել, համագործակցության հուշագրեր կնքել»,- ասաց Սարգսյանը:

ԵԱՏՀ նախագահը հավելեց, որ պետք է ֆիքսել ու ամրապնդել բոլոր հաջողությունները: Նա կարծում է, որ սա այն միավորումն է, որտեղ կարելի է գտնել կոնսենսուսային որոշումներ:

«Կառավարություններն ինչ-որ տեղ պետք է զիջեն, գնան կոմպրոմիսների և միաժամանակ զիջումներ ստանան գործընկեր պետությունների կառավարությունների կողմից»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ