Մեծ Բրիտանիան չեղյալ կհայտարարի ներմուծվող ապրանքների վրա դրվող բոլոր առևտրական մաքսերի 80 – 90 տոկոսն առանց համաձայնության Եվրամիությունից երկրի դուրս գալու դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ: Հեռուստաալիքի տվյալներով՝ համապատասխան միջոցները շարադրված են փաստաթղթում, որը կհրապարակվի այն դեպքում, եթե Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հաջորդ շաբաթ չհաջողվի կանխապահովել խորհրդարանի պաշտպանությունը Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջը կայանալիք քվեարկության ընթացքում: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, դա անակնկալ կդառնա բրիտանացի շատ արտադրողների և ֆերմերների համար:
Ըստ որում կառավարությունը մտադիր չԷ չեղյալ հայտարարել ավտոմոբիլների, տավարի և ոչխարի մսի, կաթնամթերքի, ինչպես նաև մանածագործական արդյունաբերության մի շարք ապրանքների առևտրական մաքսերը: Հեռուստաալիքն ընդգում Է, որ նման «արմատական պլանը» միտված Է այն բանին, որ կանխվի ապրանքների գների կտրուկ բարձրացումը: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը պլանավորված Է 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո, պլանի համաձայն՝ պետք Է սկսվի անցումային շրջանը, որը կտևի մինչեւ 2020 թվականի վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: