fbpx
Աշխարհ

Բրիտանիայի ներքաղաքական լարվածության ֆոնին պաշտոնանկություններ են սպասվում․ The Times

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի հինգ անդամ կարող է լքել պաշտոնը առանց գործարքի Brexit-ի աճող սպառնալիքի ֆոնին: Այս մասին հայտնել է The Times թերթը՝ հղում անելով Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամների:

Ինչպես փոխանցում են աղբյուրները, խոսքը վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Ջուլիան Սմիթին, թվային տեխնոլոգիաների, մշակույթի, զանգվածային տեղեկատվության միջոցների և սպորտի նախարար Նիկ Մորգանին, արդարադատության նախարար Ռոբերտ Բաքլենդին, առողջապահության և սոցիալական գործերի նախարար Մեթ Հենքոքին և Անգլիայի ու Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսին:

Նրանց պաշտոնաթողության հարցն ի հայտ է եկել նախարարների կաբինետի հանդիպումից հետո, որտեղ նախարարները Ջոնսոնին հայտնել են, որ 1998 թվականի Բելֆասթի համաձայնագրի խախտման լուրջ ռիսկ կա, ինչպես նաև իրենց մտահոգություններն են հայտնել Ջոնսոնի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսի վերաբերյալ:

Բրիտանական կառավարության մեկ այլ անդամ The Times-ին հայտնել է, որ շատ մեծ թվով օրենսդիրներ կլքեն թորիների կուսակցությունն այն դեպքում, եթե Ջոնսոնը համընդհանուր ընտրություններում իր ռազմավարության հիմք ընդունի ԵՄ-ից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակը: Թերթը, նշում է, թե պահպանողականները պնդել են, որ իրենց համար «շատ դժվար» կլինի մնալ այն կառավարության կազմում, որը տրամադրված է ԵՄ-ից դուրս գալ առանց հանրակցության հետ գործարքի կնքման։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ