Բավականին մեծ աղմուկ հանած AstraZeneca պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ է պատվաստվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Այս մասին տեղեկացնում է Sky News-ը։
Նշվում է, որ Ջոնսոնը Բրիտանիայի բոլոր քաղաքացիներին կոչ է արել հետևել իր օրինակին և անցնել պատվաստումը։
Ըստ աղբյուրի՝ պաշտոնյան պատվաստվել է հենց այն նույն հիվանդանոցում, որտեղ իր կյանքը փրկել էին 2020 թվականի գարնանը, երբ Ջոնսոնը վարակվել էր կորոնավիրուսով ու 5 օր անցկացրեց ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Հիշեցնենք, որ AstraZeneca պատվաստանյութից մի շարք եվրոպական երկրներ ժամանակավորապես հրաժարվեցին, քանի որ դրա օգտագործումից հետո 20-ից ավել քաղաքացիների մոտ նկատվեց թրոմբոզ։ Նշենք նաև, որ ԱՀԿ-ն թրոմբոզի առաջացումը չի կապում պատվաստանյութի օգտագործման հետ։