Բրիտանիայի խորհրդարանի խոսնակը վրդովված է Ջոնսոնի որոշմամբ

Ամենադիտվածներ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի խոսնակ Ջոն Բերքոուն վրդովված է վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքը Brexit-ի նախաշեմին կասեցնելու որոշումից։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ը։

«Պարզից էլ պարզ է, որ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու նպատակն է խորհրդարանին հնարավորություն չտալ քննարկելու Brexit-ը և կատարելու իր պարտքը՝ որոշելով երկրի ուղեգիծը: Խորհրդարանը փակելը կդառնա ժողովրդավարական գործընթացի և խորհրդարանականների՝ որպես ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների իրավունքների անարգում»,-ասված է Բերքոուի հայտարարության մեջ:

Վարչապետի որոշման վերաբերյալ կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել ֆինանսների նախկին նախարար Ֆիլիպ Համոնդը:

«Դա կոպիտ սահմանադրական խախտում է՝ խորհրդարանին հնարավորություն չտալ կառավարությանը վերահսկել ազգային ճգնաժամի ժամանակ: Խորապես ոչ դեմոկրատական է»,- գրել է Համոնդը Twitter-ում:

Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը հանդես է եկեք կանխատեսմամբ, թե ինչ պետք է սպասել մոտ ժամանակներս:

«Կառավարության այսօրվա հայտարարությունն ամենայն հավանակությամբ կբերի (վարչապետի) վստահության շուրջ քվեարկության, մեծացնում Է համընդհանուր ընտրությունների անցկացման հավանականությունը և Brexit-ի կողմնակիցներին ներկայացվում Է որպես դրական իրադարձություն»,-Ֆարաջը գրել է Twitter-ում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ