Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականը մեկնել է մրցավայր

Հրապարակող՝

53636645_2345636695666417_7168825403761491968_n

Ամենադիտվածներ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այսօր մեկնել է Վլադիկավկազ՝ մասնակցելու Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությանը:

Տարվա առաջին ստուգատեսին Հայաստանը կներկայանա 10 բռնցքամարտիկով՝ 7 տղա և 3 աղջիկ: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Վլադիկավկազում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Աղջիկների մրցաշարում մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ