Սպորտ

Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ծեծել է կնոջն ու ձերբակալվել

Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է՝ կնոջը ծեծելու համար։

Մարտիրոսյանի ու իր կնոջ միջև վեճը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Այդ ընթացքում բռնցքամարտիկը ձեռքով հարվածել է կնոջ դեմքին, որի արդյունքում վերջինիս քիթը վնասվել է։ Կինը կարողացել է փախչել ու դիմել ոստիկանություն։ Վեճի հենց հաջորդ օրը Մարտիրոսյանը ձերբակալվել է։

TMZ Sports-ի հաղորդմամբ՝ բռնցքամարտիկը ազատ է արձակվել 50 հազար դոլար գրավի դիմաց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ