fbpx
Տնտեսություն

Բրյուսելում վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստին խոսեց Ադրբեջանի հետ տեղի ունեցած բրյուսելյան հանդիպման մասին։

Նա ասաց, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը և պայմանավորվածությունը։

Փաշինյանը նշեց, որ տվյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել փոխվարչապետերի մակարդակով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում։ Վարչապետը հիշեցրեց, որ տվյալ պայմանավորվածությունը արձանագրվել էր նաև նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպմանը։

Վարչապետն ասաց, որ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել են շարունակել շփումները, որպեսզի ընդհանուր օրակարգի հարցերի շուրջ ձևավորվեն և ձևակերպվեն ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ;

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ