fbpx
Աշխարհ

Բուդապեշտում բողոքի ակցիան ավարտվել է բախումներով

Բուդապեշտում ցուցարարների ու ոստիկանության բախումներ են տեղի ունեցել խորհրդարանի շենքի առջև, հայտնել է B02 սերբական ռադիոկայանը:

Նրա տվյալով՝ աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

Սկզբում ցուցարարները խաղաղ երթով անցել են քաղաքի կենտրոնով, բայց հետո մտել են խորհրդարանի մերձակա Լայոշ Կոշուտի հրապարակ և, անտեսելով հանգստություն պահպանելու կոչերը, սկսել են հրկիզիչ խառնուրդով շշեր նետել խորհրդարանի շենքը հսկող ոստիկանների վրա:

Նշվում է, որ ակցիայի մասնակիցները կարգախոսներ էին հնչեցնում վարչապետ Վիկտոր Օրբանի դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ