ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 24-ին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ նոր տեղեկատվություն հայտնեց Հայաստանում կորոնավիրուսի տարածման իրավիճակի մասին:
«Այս պահի դրությամբ Հայաստանում հաստատվել է 235 դրական թեստ: Վարակվածների մի մասի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, նրանք ստանում են բուժում, իսկ 6 քաղաքացի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն ոչ արհեստական շնչառության տակ:
Երկրում իրականացվում են մի քանի հիվանդանոցների վերազիննում, մի քանի հարյուր մահճակալներ ենք ձեռք բերելու ապագա մի քանի օրերի ընթացքում»,- հայտնեց Արսեն Թորոսյանը և հավելեց, որ վաղը ունենալու են նաև դուրս գրման մի քանի տասնյակ դեպքեր: