Նախկինում «Մայնցի» և «Բայերի» կազմում հանդես եկած, ներկայումս «Լեչեում» խաղացող Ջուլիո Դոնատին խոսել է Բունդեսլիգայի մասին։
«Բունդեսլիգայում յոթ տարի անցկացնելուց հետո ես որոշեցի վերադառնալ Ա Սերիա, քանի որ կարոտում էի իտալական ֆուտբոլը:
Բունդեսլիգայում մարտավարությունը բացակայում է, հարձակմանն ավելի մեծ ուշադրություն են դարձնում:
Զարմանալի չէ, որ երբեմն կարող ես ականատես լինել քամբեկների 0-3-ի հաշվի ժամանակ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը: