fbpx
Աշխարհ

Բունդեսվերում հրաժարական տված նախարարին կճանապարհեն Scorpions նվագախմբի ներքո

Եվրահանձնաժողովի ընտրված ղեկավարի, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի Բունդեսվերին հրաժեշտի արարողության ժամանակ ռազմական նվագախումբը կկատարի Scorpions խմբի Wind of Change կոմպոզիցիան: Այս մասին հաղորդում է Welt պարբերականը:

Ավանդույթի համաձայն, նախկին նախարարը երեք երաժշտական ստեղծագործություն ընտրելու իրավունք ունի: Ֆոն դեր Լյաենը, բացի Scorpions-ի 1991թ.-ի հիթից  ցանկություն է հայտնել լսել եվրոպական հիմնը՝ Ode an die Freude (Ձոն ուրախության)՝ Լյուդվիգ վան Բեթհովենի իններորդ սիմֆոնիայից և Մոցարտի Ave Verum ստեղծագործությունները:

Երեկոյան վերջալույսը բունդեսվերի բարձրագույն ռազմական արարողությունն է, որին մասնակցում են Գերմանիայի կանցլերը և նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ