Բուքմեյքերների գովազդի պայմանները խախտելու դեպքում կպատժվի և՛ գովազդ պատվիրողը, և՛ տեղադրողը. Հրաչ Հակոբյան

Ամենադիտվածներ

Ցերեկային ժամերին արգելվում է այդ գովազդը, իսկ գիշերը դժվար թե մանկապատանեկան տարիքի դիտողներ լինել. Հրաչյա Հակոբյան

Մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ Հրաչ Հակոբյանի առաջարկած նախագծի քննարկման ընթացքում Աժ պատգամավորներից մեկը հարց ուղղեց. ինչպե՞ս են պատժվելու կազմակերպությունները, որոնք խախտումներ են թույլ տալու բուքմեյքերների, տոտալիզատորների ու ինտերնետային շահումով խաղերի գովազդի տեղադրման հարցում։

Հրաչ Հակոբյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ նախագծում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ եթե կա խախտում, ապա պատժվում է և՛ գովազդ պատվիրող կազմակերպությունը, և՛ այն տեղադրողը։ Պատգամավորը բացատրեց, որ դա արվում է ցրված պատասխանատվությունից խուսափելու համար։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ