Ամերիկյան Burgers & Bourbon ռեստորանը բուրգերը բարձրացրել է շքեղության նոր մակարդակի։
Հաստատությունը ներկայացրել է 1876 Burger Experience-ը, որն իր տեսակի մեջ եզակի ճաշացանկ է, եւ ներառում է շրջագայություն՝ հյուրանոցից դուրս: 1876 դոլարով դուք կստանաք A5 Wagyu տավարի մսով բուրգեր, որի մեջ դրված է Golden Osetra խավիար, թագավորական ծովախեցգետին տեմպուրա, ծնեբեկ, սպիտակ տրյուֆել բրի եւ բեարնեզ սոուս՝ բոլորը ոսկեպատ բրդուճով:
Բուրգերը մատուցվում է մեկ բաժակ Yellowstone Select բուրբոնով, մեկ բաժակ Krug Grande Cuvée շամպայնով եւ Padrón Anniversario 1964 սիգարով:
Հինգ աստղանի ռեստորանը այն վայրերից է, որտեղ կարելի է անհավանական բուրգերներ փորձել։ Եվ ոմանք կարող են նույնիսկ լավ գործարք համարել այս առաջարկը: Դեռեւս 2021 թվականին Նիդեռլանդների մի ռեստորանում մատուցվում էր 6000 դոլար արժողությամբ բուրգեր, որը կոչվում էր Golden Boy: Ինչպես Burgers & Bourbon-ի դեպքում, Golden Boy-ը մատուցվում էր ոսկեպատ բրդուճով՝ թագավորական ծովախեցգետնի, խավիարի եւ սպիտակ տրյուֆելների հետ, ինչպես նաեւ Iberico խոզապուխտով, Dom Pérignon ծեծված սոխի օղակներով եւ Macallan BBQ սոուսով:
Ճապոնիայում մատուցվում է 900 դոլար արժողությամբ բուրգեր՝ վրան ֆուա գրաով, իսկ վերջնական քաշը տպավորիչ՝ 2,9 կգ է: Իսկ Հյուսթոնի H Bar-ը վաճառում է 1600 դոլար արժողությամբ ոսկե սեւ բուրգեր՝ A5 Wagyu-ով, ֆուա գրաով, սեւ տրյուֆելներով եւ խավիարով, ինչպես նաեւ կարտոֆիլի ֆրիով եւ շամպայնով: