Նիժնեանգարսկի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել «Անգարա» ավիաընկերության Ан-24 ինքնաթիռը։
Երկու օդաչու զոհվել է, փրկարարների տվյալներով՝ 19 մարդ հոսպիտալացվել է։ Ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, այդ թվում՝ 1 երեխա:
Հունիսի 27-ին Նիժնեանգարսկից Ուլան-Ուդե ուղևորվող ինքնաթիռի շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել։ Անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան։
«Նախնական տեղեկություններով՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը թռիչքուղուց 100 մետր դուրս է եկել և բախվել մաքրող կայանքների շենքին, որից հետո ինքնաթիռը բռնկվել է»,- պատմել է Բուրյաթիայի նախագահի մամուլի խոսնակ Ալեքսեյ Ֆիշևը։