Քաղաքականություն

Ծաղրի առարկա է դարձվում Արցախի փրկություն եզրույթը․ Սաֆարյան

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է այսօր սպասվող հանրահավաքին ու Արցախի փրկության հարցին։

«Ուզում են առաջնորդը գնա դահուկ քշելու, օրվա թոփ լուր դարձնեն ոտքը վնասելը, թիմի մնացած մասն էլ Երևանում շորորալով քայլի ու բարձրախոսով հայտարարի, թե բա’ «ազգովի հավաքվենք, Արցախը փրկենք», ու ժողովուրդն էլ հավատա, որ փրկո՞ւմ են․․․

Կամ այսպիսի տեսարանի դեպքում Արցախի վտանգի լրջություն է ընկալվելո՞ւ։ Բա, վերահաս վտանգի մասին խոսողը դահուկ քշելու ժամանակ կունենա՞․ կհարցնի միջին վիճակագրական քաղաքացին։

Իսկ իրականում, այո, Արցախը փրկել է պետք։ Բայց ինչպես հայրենիքի փրկություն բառն արժեզրկեցին, հիմա էլ Արցախի փրկություն եզրույթն է ծաղրի առարկա դարձվում։

Մի արեք, Աստծո սիրուն, գոնե հանուն Արցախի, մի արեք», – գրել է Սաֆարյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ