«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում իսպանական «Սևիլիայից» կրած պարտությունը:
Մարզիչը հայտնել է, որ թիմի բոլոր ֆուտբոլիսների նման ինքն էլ հիասթափված է:
«Ցանկանում էինք հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ, սակայն արդեն պետք է սկսենք պատրաստվել հաջորդ մրցաշրջանին: «Ռոման» արեց ամեն ինչ, սակայն պետք է արժանին մատուցել «Սևիլիային», որը, իրոք, ավելի ուժեղ էր»,- ասել է Ֆոնսեկան:
Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ «Ռոման» 0:2 հաշվով պարտություն կրեց: