Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 8 տարով որակազրկել է Ադրբեջանը ներկայացնող ծանրորդ Բոյանկա Կոստովային՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար:
Կոստովայի՝ այս տարվա ապրիլին Եվրոպայի առաջնության ընթացքում հանձնած դոպինգ թեստը դրական է եղել։ Նրա արյան մեջ հայտնաբերվել է մետաբոլիտ ստանոզոլոլ։
Մոսկվայում նա ոսկե մեդալ էր նվաճել մինչև 59 կգ քաշային կարգում: