Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Թե բա՝ ամենակարող ցարն ու գողականները լուծեցին հարցը։
Հիմա գոնե հասկացաք, որ պետության գաղափարից դուրս հայրենասիրություն չկա։ Այդ ամենը ընդամենը զանգվածային կերպով էմոցիաների անգրագետ դրսևորումներ են, որը միշտ խոշոր խաղացողները օգտագործել են ու կօգտագործեն։
Ցավալին էլ այն է, որ բարձր քաղաքացիական գիտակցության նշաձող սահմանած իշխանությունը գայթակղվում է նման բաներով, իսկ վերջում այս ամենը մեկանաբանվելու է այլ կերպ։
Հա մեկ էլ վերջում ասեմ, երբ մոսկվայաբնակ մեկը՝Ռուսաստանի դրոշը կրծքին խփած, կոչ էր անում ամերիկահայությանը ոտքի կանգնել, և քաղաքականապես ու մեդիա առումով անգրագետ մասսան էլ արագորեն տարածում էր այդ ամենը, այդժամ պետք է ազգային անվտանգության համակարգը գործեր, որ այս ամենը շղթայական կերպով չտարածվեր։
Ի՞նչ ասեմ, մի քիչ քաղաքական եղեք»։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3191545680939815?__cft__[0]=AZUdeLsm0D0-3tePvMkQltE1_PcPzc8J3YslPOF5C9KFFPWw680kDqRzoFKBHhFknfD-33DsROFhF3jCeFtiQbEMg0Tg3rYagqSR5BNG-qLNUEUrCwZ_d1ZwZ6BFcxFcqgY&__tn__=%2CO%2CP-R

