«Բավարիայի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեն հարցազրույցի ընթացքում այլ թեմայով խոսելիս պատահաբար հաստատել է, որ Կայ Հավերցը տեղափոխվել է «Չելսի»։
«Կարծում եմ, որ Գերմանիայում միշտ եղել են շատ լավ երիտասարդ գերմանացի խաղացողներ:
Բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ հնարավորություն են ստանում և լավ զարգանում են Բունդեսլիգայում:
Կարծում եմ, որ «Չելսին» լավ աշխատանք կատարեց՝ մեկ տարվա ընթացքում երկու գերմանացու ձեռք բերելով՝ Կայ Հավերցին և Տիմո Վերներին», – Սանեի խոսքերը հաղորդում է Daily Star-ը:

