Դատախազությունը Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել

Հրապարակող՝

Ռուսական խորջրյա սարքում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր

Ամենադիտվածներ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Ամենաթարմ