Պարտադիր դիտման 3 տասնամյակների 3 ֆիլմեր

Ամենադիտվածներ

Այս երեք հանճարեղ ֆիլմերը նկարահանված են տարբեր տասնամյակների ընթացքում՝ 40-ականներին, 50-ականներին և 60-ականներին։ Ֆիլմերից յուրաքանչյուրը յուրօրինակ է իր տեսակի մեջ և արժանի է դիտման։

Կասաբլանկա (1942)

Կասաբլանկան ամերիկյան գեղարվեստական ֆիլմ է, որը նկարահանվել է 1942 թվականին, հայտնի հոլիվուդյան ռեժիսոր Մայքլ Քերթիսի կողմից։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Նրանց մոտ ճակատագրական հանդիպում էր Կասաբլանկայում»:

Ֆիլմում խաղում են աշխարհահռչակ հոլիվուդյան դերասաններ՝ Համֆրի Բոգարտն ու Ինգրիդ Բերգմանը: Կասաբլանկան դարձավ Ամերիկայի, և ընդհանրապես, ամբողջ աշխարհի կինեմատոգրաֆի պատմության մեջ, ամենափառավոր ֆիլմերից մեկը։ Տարիներ ի վեր ֆիլմը շարունակում է մնալ հայտնի, նշանավոր, ամենադիտվող ու պահանջված ֆիլմերի ցանկում։ Այն արժանացավ բազմաթիվ կինոմրցանակների, ու իր տեղը գրավեց գրեթե բոլոր վարկանիշային ցանկերում։ Ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայից փախած գաղթականների ճակատագրերը, որոնք հաստատվում էին Մարոկկոյի մոտ գտնվող Կասաբլանկա քաղաքում, իսկ հետո տարբեր ձևերով, փախչում Ամերիկա։ Այս իրադարձությունները կապում են քաղաքական ու լրտեսական ընդհանրումներով, ինչպես նաև սիրո պատմությունով։ Ֆիլմը նաև ընկերության և հաջողության մասին է։

Ֆիլմի ամենաիկոնիկ պահերից մեկն ընթանում է As Time Goes By երգի հնչյունների ներքո։

Սաբրինա (1954)

Սաբրինան ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն է։ Նկարահանել է ռեժիսոր Բիլի Ուայլդերը 1954-ին, Օդրի Հեփբերնի, Համֆրի Բոգարտի և Ուիլյամ Հոլդենի մասնակցությամբ։ Այն նկարահանվել է «Մոխրոտի» սյուժեի փոփոխմամբ։

Այն պատմում է Սաբրինայի և երկու եղբայրների՝ Լայնուսի և Դավիթի մասին։ Լայնուսը և Դավիթը մեծահարուստ ընտանիքից են, իսկ Սաբրինան այդ ընտանիքի վարորդի դուստրն է։ Նա սիրահարված է Դավիթին, ով այնքան էլ լուրջ և պատասխանատու մարդ չէ։ Այդ ընթացքում Սաբրինան մեկնում է Փարիզ սովորելու։ Նա վերադառնում է տուն լիովին փոխված՝ ավելի հասուն, գեղեցիկ և էլեգանտ։ Նա դեռ սիրահարված է լինում Դավիթին, սակայն վերջինս նրան մերժում է։ Որոշ ժամանակ անց Սաբրինան հասկանում է, որ իր իրական սերը Լայնուսն է, ով Դավիթից ավելի հասուն և պատասխանատու է, և նրանք միասին մեկնում են Փարիզ։

Ֆիլմը ամենաանսպասելի մարդուն սիրահարվելու, ներքին և արտաքին փոփոխության արդյունքների մասին է։

Զվարճալի աղջիկը (1968)

Զվարճալի աղջիկը Ուիլյամ Ուայլերի երաժշտական կատակերգությունն է, որը հիմնված է ամերիկյան հայտնի երգիծական արտիստ Ֆաննի Բրեյնի նույնանուն մյուզիքլի, Բրոդվեյի թատրոնի և կինոյի իր կարյերայի, ինչպես նաև գործարար և խաղացող Նիկ Արնշտեյնի հետ սիրավեպի վրա: 1969 թվականին ֆիլմը ստացավ յոթ անվանակարգ Օսկար մրցանակից, բայց հաղթանակը բաժին հասավ միայն Բարբարա Ստրեյզանդին «Օսկար լավագույն դերասանուհու համար» կատեգորիայով:

Ֆիլմի գործողությունները կատարվում են Նյու Յորքում: Այն Ֆաննի Բրեյնի մասին է, ով բնակվում էր քաղաքամերձ մի բնակավայրում և մանկուց երազում է հայտնի դառնալ։ Նա որոշում է կարիերան սկսել վոդևիլով: Մի օր՝ չմուշկներով ելույթ ունենալու ժամանակ, Ֆաննին հիացնում է հանդիսատեսին իր հիանալի ձայնով, և տաղանդով։

Այդ պահից սկսաց Ֆանին իր կարիերայում մեծ վերելքների է հասնում, ի տարբերություն անձնական կյանքի անհաջողությունների։ Ֆիլմը ընտրության մասին է, նաև նրա, որ եթե որոշում ես աստղ դառնալ և մտնել շոուբիզնեսի աշխարհ, պետք է լիովին հաշվի առնես բոլոր կողմերը։ Պետք է բոլոր բջիջներով ցանկանաս գնալ այդ ուղով՝ հաշվի առնելով դժվարություններին։

Աննա Մարտիրոսյան

Ամենաթարմ