Կատալոնիայի անկախության տասնյակ կողմնակիցներ գիշերն անցկացրել են Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանին՝ արգելափակելով ճանապարհը: Այս մասին հաղորդել է El Pais թերթը:
Բողոքի մասնակիցները փակել են AP7 մայրուղու մի հատվածը Լա Ժունկերայի մունիցիպալիտետի շրջանում: Հանրահավաքի կազմակերպիչ է դարձել «Դեմոկրատական ցունամի» անջատական շարժումը, որը հայտնել է, որ ակցիան կտևի մինչև նոյեմբերի 13-ը:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները ճանապարհն արգելափակել են նոյեմբերի 11-ի առավոտյան, ինչի պատճառով մայրուղում երկար խցանումներ են գոյացել: Ցուցարարներն այդ կերպ ցանկանում են միջազգային հանրակցության ուշադրությունը հրավիրել Կատալոնիայի իրադրությանը:
Հոկտեմբերի 14-ից Կատալոնիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել: Դրանց անցկացման առիթ է դարձել Իսպանիայի Գերագույն դատարանի վճիռը, որը կատալոնացի քաղաքական գործիչներին, որոնք մասնակցել են անկախության հանրաքվեի անցկացմանը, դատապարտել է մինչև 13 տարի ժամկետով բանտարկության: