fbpx
Աշխարհ

Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է

Կատալոնիայում հոկտեմբերի 18-ին համընդհանուր գործադուլ է անցկացվում: Ակնկալվում է, որ փողոցներ դուրս կգան հարյուր հազարավոր ցուցարարներ: Նրանք բողոքում են 2017 թվականի անկախության հանրաքվեի գործով Իսպանիայի Գերագույն դատարանի վճռի դեմ:

Փակ կլինեն դպրոցները, մանկապարտեզները, տարբեր գերատեսչություններ: Քաղաքի հանրային տրանսպորտի օպերատորը խոստացել է ապահովել աշխատանքի գոնե նվազագույն մակարդակը. փողոցներում կերթևեկի ավտոբուսների 20-ից մինչև 30 տոկոսը:

Գլխավոր հանրահավաքը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին) Բարսելոնայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ