Արցախ

Ազատ TV-ն ներկայացնում է Արցախի քաղաքական, տնտեսական և հասարակական նորությունները՝ մասնավորապես խաղաղության և անվտանգության խնդիրների շուրջ։

  • Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին

    Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հաղորդում է «Տելեգրամ»-ը

  • Բակո Սահակյանի նոր նշանակումը

    Բակո Սահակյանի նոր նշանակումը

    Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

  • Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

    Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր: Աղբյուր՝ https://168.am

  • ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի շփման գծում

    ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի շփման գծում

    Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 13-ին  հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ)…

  • Թալիշում իրավիճակը հանգիստ է

    Թալիշում իրավիճակը հանգիստ է

    Թալիշում իրադրությունն ընդհանուր առմամբ հանգիստ է, հատուկենտ կրակոցներ են հնչում։ Այս պահին գյուղում մեծ թափով շարունակվում են շինարարական աշխատանքները, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը՝ անդրադառնալով համայնքի վերակառուցման, վերաբնակեցման ապագա ծրագրերին։ «Բուռն ընթացքի մեջ են հիմքից կառուցվող 10 նոր առանձնատան շինարարական աշխատանքները։ Երկրորդ ծրագրով էլ 14 անհատական տուն է վերանորոգվում։ Աշխատանքները զուգահեռ են…

  • Արցախի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր նախագահ ունի

    Արցախի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր նախագահ ունի

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Վիրաբյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով՝ ազատվելով Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Աղբյուր ՝https://www.aysor.am

  • ԵԱՀԿ դիտարկում Արցախում

    ԵԱՀԿ դիտարկում Արցախում

    Փետրվարի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա…

  • Վիտալի Բալասանյանը հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին

    Վիտալի Բալասանյանը հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին

    Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը: Ես արդեն հայտարարել եմ, որ առաջադրվելու դեպքում պետք է ունենամ ժողովրդի լայն հավանությունը, ուստի տրամաբանական եմ…

  • Արցախի ԱԳՆ-ում ընդունել են «The HALO Trust» ծրագրի ղեկավարին

    Արցախի ԱԳՆ-ում ընդունել են «The HALO Trust» ծրագրի ղեկավարին

    Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի  ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտած Չարլզ ֆոլին և ծրագրի նորանշանակ ղեկավար Ասքանազ Համբարձումյանին: Չարլզ ֆոլը իր երախտագիտությունն է հայտնել Արցախի իշխանություններին համագործակցության և հանրապետության տարածքում կազմակերպության կողմից մարդասիրական  ականազերծման աշխատանքների   գործունեությանը   աջակցելու  համար: Նա…

  • Բակո Սահակյանն ընդունել է Արարատ Միրզոյանին

    Բակո Սահակյանն ընդունել է Արարատ Միրզոյանին

    Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 9-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

  • Տեղեկատվություն սահմանից

    Տեղեկատվություն սահմանից

    Փետրվարի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

  • Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախ

    Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախ

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-10-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների հետ:

  • Ադրբեջանում նման հանցագործներին հերոսացնելու տխրահռչակ նախադեպեր կան․ Արտակ Ներսիսյան

    Ադրբեջանում նման հանցագործներին հերոսացնելու տխրահռչակ նախադեպեր կան․ Արտակ Ներսիսյան

    Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը «Tert.am» գործակալությանը․ Հարց՝ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ վերջերս արված հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է նաև Ադրբեջանի մյուս երկու քաղաքացիների ազատ արձակումը։ Պատասախան՝ Նախևառաջ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս հարցով Հայաստանին դիմելը զուրկ է որևէ հիմքից։ Արցախում դատապարտված ադրբեջանցի…

  • Ինչո՞վ էր կարևոր Էլնուր Հուսեյնզադեի ազատ արձակումը

    Ինչո՞վ էր կարևոր Էլնուր Հուսեյնզադեի ազատ արձակումը

    Արմենպրեսը գրում է՝ Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. փետրվարի 9-ի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն իր պատիժը կրելուց հետո, 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել։  Այս լուրը բավական ակտիվ քննարկումների առիթ տվեց՝ դառնալով տարաբնույթ մեկնաբանությունների առարկա: Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի…

  • «Համակարգի առջև դրված են կարևոր և պատասխանատու խնդիրներ». Բակո Սահակյան

    «Համակարգի առջև դրված են կարևոր և պատասխանատու խնդիրներ». Բակո Սահակյան

    ԱՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության 2018 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականն ակտիվ ժամանակաշրջան էր, որի ընթացքում Արցախի Հանրապետության ոստիկանությունը ծավալուն աշխատանք է տարել հանրապետությունում կայունության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և անվտանգության ապահովման ուղղությամբ: Նախագահը հաշվետու ժամանակահատվածում…