fbpx
Արցախ

Ինչո՞վ էր կարևոր Էլնուր Հուսեյնզադեի ազատ արձակումը

Արմենպրեսը գրում է՝

Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. փետրվարի 9-ի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն իր պատիժը կրելուց հետո, 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել։  Այս լուրը բավական ակտիվ քննարկումների առիթ տվեց՝ դառնալով տարաբնույթ մեկնաբանությունների առարկա: Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Է. Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանում, որ 2017թ. փետրվարի 1-ին «առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել է Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի», որից հետո ձերբակալվել է պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից:

Հատկանշական է, որ դեռևս դեկտեմբերի սկզբին Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Արցախի իշխանությունները պատրաստակամ են օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի իրականացրել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ: Նման քայլի դիմաց Արցախի իշխանությունն ակնկալում էր Ադրբեջանի պատասխան գործողությունները՝ ուղղված հայ պատանդներին ազատ արձակելուն և, առաջին հերթին, նրանց, ովքեր ունեն ակնհայտ առողջական խնդիրներ։ Չնայած Արցախի այս նախաձեռնության մարդասիրական բնույթին՝ ադրբեջանական կողմն այն անարձագանք թողեց՝ շարունակելով պնդել «բոլորը բոլորի դիմաց» մոտեցումը:

Բավական հետաքրքիր պատկեր է ստեղծվել նաև հիմա: Չնայած Էլնուր Հուսեյնզադեն ազատ է արձակվել փետրվարի 2-ին, ադրբեջանական կողմն նրա մասին «հիշեց» միայն մի քանի օր անց, և հայտարարեց, որ Հուսեյնզադեի նկատմամբ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ է հարուցված և միջազգային հետախուզում է հայտարարված:

Ադրբեջանի նման քայլերը, թերևս, վերահաստատում են այն պարզ իրողությունը, որ այդ երկիրն իրականում հետաքրքրված չէ Արցախում իրենց պատիժը կրող սեփական քաղաքացիների ճակատագրով, և այդ հարցը բարձրաձայնում է միմիայն քաղաքական շահարկումների նպատակով: Նման իրավիճակում բնավ պատահական չէ, որ նույն Է. Հուսեյնզադեն ցանկություն է հայտնել վերադառնալ ոչ թե հայրենի Ադրբեջան, այլ տեղափոխվել երրորդ երկիր…

*հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ