Արցախ

Ազատ TV-ն ներկայացնում է Արցախի քաղաքական, տնտեսական և հասարակական նորությունները՝ մասնավորապես խաղաղության և անվտանգության խնդիրների շուրջ։

  • Արցախի ԱԳՆ-ը չի մեկնաբանել՝ ադրբեջանցու քաղաքացիություն խնդրելու մասին լուրը

    Արցախի ԱԳՆ-ը չի մեկնաբանել՝ ադրբեջանցու քաղաքացիություն խնդրելու մասին լուրը

    Մենք չենք մեկնաբանում Ադրբեջանի քաղաքացու՝ Արցախ ԱԳՆ դիմելու և քաղաքացիություն խնդրելու մասին հարցը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, երբ փորձեցինք հավելյալ տեղեկություններ ճշտել ադրբեջանցու ով լինելու մասին։ Նա հրաժարվեց որևէ տեղեկություն հայտնել նշված անձի մասին։ Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ մեզ փոխանցեցին, որ ոչ հերքում,…

  • Բակո Սահակյանը ընդունել է Եղիշե Կիրակոսյանին

    Բակո Սահակյանը ընդունել է Եղիշե Կիրակոսյանին

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Քննարկվել են միջազգային իրավական հարթակներում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:  

  • Արցախի նախագահն ընդունել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչին

    Արցախի նախագահն ընդունել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչին

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են միջազգային իրավական հարթակներում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Թալասեմիայով հիվանդները կստանան անվճար բուժում

    Թալասեմիայով հիվանդները կստանան անվճար բուժում

    Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանի`Արցախի Հանրապետությունում հաշվառված, թալասեմիայով հիվանդ և արյան փոխներարկման կարիք ունեցող երեխաներին անհրաժեշտ արյան փոխներարկման գործընթացը սկսած 2019 թվականից կազմակերպվում է «Արևիկ» բուժմիավորումում`անվճար հիմունքներով: Այս մասին հայտարարությունը տարածվել է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

  • Արայիկ Հարությունյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին

    Արայիկ Հարությունյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին

    Արցախի նախագահի խորհրդական, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցում կառաջնորդվի հարազատ կուսակցության որոշմամբ։ Այս մասին նա ասաց Aysor.am-ի հետ զրույցում։ «2020 թվականի նախագահական ընտրություններին «Ազատ հայրանիքի» մասնակցության որոշումը կայացվելու է համագումարին, որովհետև դա համագումարի լիազորությունն է, Արայիկ Հարությունյանի լիազորությունը չէ։ Իսկ համագումարը, երևի, տեղի կունենա օգոստոսին կամ սեպտեմբերին։…

  • Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա իրական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում. Կառավարություն

    Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա իրական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում. Կառավարություն

    Ըստ գործադիրի ներկայացրած ծրագրի՝ արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը…

  • «Խնդրեմ, Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր դեմքը»․ Դավիթ Բաբայան

    «Խնդրեմ, Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր դեմքը»․ Դավիթ Բաբայան

    Արցախի Հանրապետությունում ազատազրկման իր ժամկետն անցկացնելուց հետո ազատ արձակված Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել: Նա Արցախում դատապարտվել էր 2 տարի ազատազրկման: Լինելով ադրբեջանական զինված ուժերի զինծառայող՝ Թալիշի հատվածում ապօրինի հատել էր Արցախի պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո`ձերբակալվել: Երկու տարի բանտում անցկացնելուց հետո նա ազատ է արձակվել փետրվարի 2-ին: Արցախի…

  • Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է Հուսեյնզադեին միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի քայլին

    Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է Հուսեյնզադեին միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի քայլին

    Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում` ներկայացնելով որոշ փաստեր Էլնուր Հուսեյնզադեի վերաբերյալ: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «- Նրան ձերբակալել են 01.02.2017-ին սահմանին, – Սահմանի ապօրինի հատման համար Արցախի դատարանի կողմից դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, – ազատ է արձակվել 02.02.2019-ին, – Ադրբեջանի փոխարեն նա ցանկացել է երրորդ երկիր տեղափոխվել»։ Some facts…

  • Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մեր պաշտոնական բանակցությունները դեռևս չեն սկսվել․ վարչապետ

    Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մեր պաշտոնական բանակցությունները դեռևս չեն սկսվել․ վարչապետ

    Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն աշխատում են երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ: Այս մասին Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի հարցին, թե ինչ են տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները, Փաշինյանն ասել է. «Սա միայն նախնական գործընթաց է, խոսակցություններ: Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մեր…

  • Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել

    Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել

    Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փետրվարի 9-ի 2018 թվականի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019 թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ դատախազության լրատվական ծառայությունից: Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանում, որ նա հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության…

  • Արցախում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

    Արցախում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

    Փետրվարի 4-ին, տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում` 3…

  • Արցախի նախագահն ընդունել է «ԲՀԿ» ներկայացուցիչներին

    Արցախի նախագահն ընդունել է «ԲՀԿ» ներկայացուցիչներին

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացմանը եւ ընդլայնմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է…

  • ԼՂՀ օրենքում օրենսդրական փոփոխություն է նախաձեռնվել «Պետական տուրքի մասին»

    ԼՂՀ օրենքում օրենսդրական փոփոխություն է նախաձեռնվել «Պետական տուրքի մասին»

    «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում օրենսդրական փոփոխություն է նախաձեռնվել Փետրվարի 1-ին կայացած Կառավարության նիստին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկ։ Նախատեսվում է պետական տուրք չգանձել հանրապետությունում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար։ Նախատեսված օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի խթանել զբոսաշրջության՝ որպես…

  • Արցախի խորհրդարանում ընդունել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությանը

    Արցախի խորհրդարանում ընդունել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությանը

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովում այսօր հյուրընկալվել է ՀՀ խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Խմբակցության ղեկավար կազմի հետ զրույցի ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահը ողջունել է հյուրերին և շնորհավորել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության առթիվ, ինչպես նաև նշել, որ առաջին այցը կատարելով Արցախ՝ խմբակցությունը վերահաստատում է արդեն իսկ առկա հարաբերությունները պահպանելու…

  • Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ. Մերկել

    Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ. Մերկել

    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել և շեշտում է, որ դա պահանջում է, որպեսզի դիմացինն էլ խիզախ քայլերի պատրաստակամություն հայտնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բեռլինում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Անգելա Մերկելը կարծիք հայտնեց, որ խոսքերին…