ԼՂՀ օրենքում օրենսդրական փոփոխություն է նախաձեռնվել «Պետական տուրքի մասին»

Ամենադիտվածներ

,
Հայտնի են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային 26 թեկնածուների արդյունքները

«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում օրենսդրական փոփոխություն է նախաձեռնվել

Փետրվարի 1-ին կայացած Կառավարության նիստին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկ։

Նախատեսվում է պետական տուրք չգանձել հանրապետությունում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար։ Նախատեսված օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի խթանել զբոսաշրջության՝ որպես Արցախի տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը։

Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որն ուղարկվելու է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը։

2018 թվականին Արցախի Հանրապետություն է այցելել 28 588 զբոսաշրջիկ, ինչը 23%-ով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ