Արցախ

Ազատ TV-ն ներկայացնում է Արցախի քաղաքական, տնտեսական և հասարակական նորությունները՝ մասնավորապես խաղաղության և անվտանգության խնդիրների շուրջ։

  • Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

    Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին եւ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահ Սահակյանը շնորհավորել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ Արմեն Ռուստամյանին՝ Բյուրոյի անդամ ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրանց արդյունավետ աշխատանք…

  • Ֆրանսիայի բուտիկներից մեկում 17-րդ դարի կտավ է հայտնաբերվել

    Ֆրանսիայի բուտիկներից մեկում 17-րդ դարի կտավ է հայտնաբերվել

    Ֆրանսիայի բուտիկներից մեկի վերանորոգման աշխատանքների ժամանակ այստեղից 17-րդ դարի կտավ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Հաղորդվում է, որ հսկայական յուղաներկ կտավը փակցված է եղել կառույցի պատին: Այն պատկանել է ֆլամանդացի Առնո դե Վուեսի վրձնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ գեղանկարիչն այդ ժամանակ եղել է Լյուդովիկոս 14-րդի պալատական նկարիչը: Նա պատկերել է նաև ֆրանսիացի մարկիզին…

  • Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ Ժան-Միշել Էքերյանին

    Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ Ժան-Միշել Էքերյանին

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող տարբեր հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախին…

  • Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է արցախյան հիմնախնդրին

    Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է արցախյան հիմնախնդրին

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին։ Անթալիայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է. «Գոյություն ունեցող որոշ խնդիրների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանելը:…

  • Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար

    Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար

    Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ  Աննա Աստվածատրյան-Տուրկոտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Թալինում Բաքվի հիշատակի անտառ» խորագրով դրամահավաք է սկսել: Դրամահավաքի նպատակն է  Հայաստանի Թալին քաղաքի մոտակայքում 2 հա մակերեսով տարածքում ծառատունկ իրականացնել: Նա նախաձեռնության մասին գրել է, որ նախագիծն իրականացվելու է «Հայաստան ծառատունկ ծրագրի» հետ միասին և նվիրված է լինելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ու վերապրածներին: Այս մասին հայտնում…

  • Արցախի ԱԺ-ն կոչ է անում միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ Բաքվի հայերի ջարդերին

    Արցախի ԱԺ-ն կոչ է անում միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ Բաքվի հայերի ջարդերին

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամ՝ կոչ անելով միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ ջարդերին: Նշվում է, որ 1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ բնակչության նկատմամբ իրագործվել է պետական իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորած՝ էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել…

  • 2018 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում 2204 երեխա է ծնվել

    2018 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում 2204 երեխա է ծնվել

     2018 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 2204 երեխա, որոնցից 1119-ը տղաներ են, 1085- ը՝ աղջիկներ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Ընդհանուր քանակից քաղաք Ստեփանակերտում 1834 երեխա է ծնվել : Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի շրջա նում՝ 188 երեխա , այնուհետև՝ Մարտունիում՝ 124 , Հադրութում՝ 26 , Քաշաթաղում՝ 22 և Շահումյան…

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին համաձայնությունը

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին համաձայնությունը

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը և ձեռքբերված համաձայնությունները։ Անտոնիու Գուտերեշի այս հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ «Գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի շարունակական ջանքերը Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության բանակցային ու խաղաղ լուծում որոնելու հարցում ու մասնավորապես ողջունում է նախարարների համաձայնությունը ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոնկրետ…

  • Արցախի Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված չէ. ԱՀ ԱՆ

    Արցախի Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված չէ. ԱՀ ԱՆ

    Արցախի Հանրապետության ԱՆ-ից տեղեկացնում են, որ այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով համաճարակային իրավիճակը լարված չէ: Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ ամենօրյա մշտադիտարկումը: երեխաներ են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է հիվանդության 2 անգամ նվազում: Վիրուսային գրիպի հարուցիչները տարբեր են` գրիպ A տեսակի «ենթատիպ H1N1 և ենթատիպ H3N2», գրիպ…

  • Մահդի Վեջդանին վերահաստատել է Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ

    Մահդի Վեջդանին վերահաստատել է Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ

    Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝…

  • «Արդեն ստեղծված են բոլոր նախադրյալներն առաջիկա տարիներին Արցախում երկնիշ տնտեսական աճ ապահովելու համար», – Արայիկ Հարությունյան

    «Արդեն ստեղծված են բոլոր նախադրյալներն առաջիկա տարիներին Արցախում երկնիշ տնտեսական աճ ապահովելու համար», – Արայիկ Հարությունյան

    Առաջատար՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցների տարածած այն տեղեկություններին, թե 2018թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը:  «Վերջին օրերին հայկական որոշ լրատվամիջոցներում մտահոգությունների տեսքով տեղեկություններ են տարածվում, որ 2018 թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը: Արձագանքելով այսօրինակ ապատեղեկատվությանը՝ որպես առաջին հերթին Արցախի տնտեսական համակարգին քաջածանոթ անձ՝ հայտարարում եմ, որ…

  • ԱՄՆ-ի Միչիգան նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետությունը

    ԱՄՆ-ի Միչիգան նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետությունը

    Միչիգանը դարձավ ԱՄՆ-ի 8-րդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը։ Այս մասին տեղեկանում ենք Միչիգանի Հայ Դատի հանձնախմբի կայքից։ Նշվում է, որ սեպտեմբերի 29-ին մեկնարկած նիստում Ժողովը քվեարկությամբ ընդունել է Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև։ Ժողովը կոչ է արել ԱՄՆ-ին տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ։ Նիստի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին նաև…