fbpx
Արցախ

Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է արցախյան հիմնախնդրին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին։

Անթալիայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է.

«Գոյություն ունեցող որոշ խնդիրների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանելը: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»։

Չավուշօղլուն վերջում հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ