Խորհրդարան
Ազատ TV-ն լուսաբանում է խորհրդարանի աշխատանքը՝ օրենսդրական նախաձեռնություններից մինչև պատգամավորական քննարկումներ։
Քաղաքական անկայունություն է եղել, ու տնտեսությունը ռեցեսիոն գործընթացի մեջ չի ընկել. ՀՀ վարչապետ
Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նաև անդրադարձավ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին: Նա Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս նշեց, որ երբ խոսվում է 2018 թվականի ցուցանիշնների մասին, պետք է հիշել այդ ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները։ «2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել վարչապետի 5 ընտրություն (3 վարչապետ է փոխվել երկրում), նախագահի մեկ ընտրություն, Երևանի…
Ի՞նչ օրակարգ է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը
Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե ինչ օրակարգ է ունենալու Վիեննայում կայանալիք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Վարչապետը պատասխանեց, որ այս ժամերին հստակեցվում է՝ այդ հանդիպումը լինելո՞ւ է, թե՞ չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ստանան բոլոր կողմերի համաձայնությունը, և դրանից հետո կհայտնեն այդ մասին…
Գյուղատնտեսությանն այսօր տալիս ենք ռազմավարական նշանակություն. ՀՀ վարչապետ
Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագիրը ներկայացնելիս նշեց, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսված է, և այն հաղթելու է նույն կերպ, ինչպես քաղաքականը: «Սա չի նշանակում, որ մենք չունենք պրոբլեմ, դրանց վերաբերյալ պետք է ավելի բաց ու համարձակ խոսել: Մենք պետք է խրախուսենք աշխատանքը, քաջալերենք քաղաքացիներին, որ հավատան իրենց ուժին, որ…
10 միլիարդից 1,6 միլիարդն է ծախսվել սուբվենցիոն ծրագրերի վրա
Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում 2018 թվականին խնայողություններով գոյացած 10 մլրդ դրամը թեև ուղղված էր համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, սակայն ծախսվել է ընդամենը 1,6 մլրդ դրամը։ Վարչապետը ներկայացրեց, թե որոնք են սուբվենցիոն ծրագրեր: Դրանք այն ծրագրերն են, որոնց մի մասը ֆինանսավորում է կառավարությունը, մյուս մասը՝ համայնքները։ Սակայն Փաշինյանի…
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում արտահերթ նիստով քննարկում էր
Մինչ Ազգային ժողովի լիագումար նիստի մեկնարկը, այսօր տեղի է ունեցել նաև ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում մեկ հարց էր. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն ու «ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան կետերը Սահմանադրական դատարանի որոշման իրավական դիրքորոշումներին համապատասխանեցնելը: Կառավարությունը կատարել է որոշ փոփոխություններ, որոնցում ընդդիմության ներկայացուցիչները կոնկրետ միտումներ են տեսնում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն…
Երկու ամսում 6,5 տոկոս տնտեսական աճ ենք գրանցել. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ բյուջեի գերակատարման հնարավորությունը 2019-ին ստեղծվել է ստվերի դեմ պայքարի ու քաղաքացի-կառավարություն համագործակցության շնորհիվ: Փաշինյանը օրինակ բերեց այն, որ մարդիկ արձագանքել են իր կոչին՝ առևտուր անելիս անպայման վերցնել ՀԴՄ կտրոնը։ «Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ 2018 թվականի մայիսից մինչև այսօր երկրում 65…
Մտադիր ենք հունիսից բարձրացնել զինծառայողների, իսկ սեպտեմբերից՝ ուսուցիչների աշխատավարձերը. ՀՀ վարչապետ
Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում է կառավարության կատարողականը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի իրականացման ընթացքը՝ սկսելով 2019 թվականի ամենաթարմ նորություններից։ «Առաջին երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով՝ մենք եկել ենք այն եզրակացության, ավելի ճիշտ` համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 միլիարդ դրամով։ Սա մոտավորապես 90 միլիոն դոլար է։…
ԱԺ նիստում քվեարկության դրվեցին օրենքի 3 նախագծեր
Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեց երեկ քննարկված նախագծերը: «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքը և կից նախագծերի փաթեթը ընդունվեց 112 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հատուկ ընթացակարգով պետք է քննարկվի, այսինքն՝ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունն…
Անհրաժեշտ է նախաձեռնել Հայաստան-Արցախ փակ քննարկում. Միքայել Մելքումյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ԱԺ հայտարարությունների ժամին առաջարկեց առաջիկայում նախաձեռնել Հայաստանի Հանրապետություն – Արցախի Հանրապետություն փակ քննարկում, որպեսզի հստակ պատկերացում ձևավորվի, թե տարիների ընթացքում ինչ փոխադարձ ներդրումներ են իրականացվել, ինչ ձեռնարկություններ են ստեղծվել, ինչ է կատարվել, որքան էլ դա արտաքին քաղաքականության լեգալ հատվածին համահունչ լինի: «Ուզում եմ շեշտել նաև, որ որքան էլ…
Առաջարկում եմ ԱԺ արտագնա նիստ կազմակերպել Գյումրիում. Սերգեյ Բագրատյան
Այսօրվա Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱԺ աշխատանքին: «Այս քառօրյան էլ վաղը կսպառենք, կարելի է ասել՝ թերբեռնված ռեժիմով ենք աշխատում, առաջարկում եմ՝ դիմենք ԱԺ նախագահին և խորհրդին՝ հաջորդ երկու օրերը կազմակերպել արտագնա նիստ Գյումրիում, որտեղ ավագանու հետ կարող ենք քննարկել նիստը, տեղում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն»,-…
Հայաստանն ու հայությունը լուրջ տեղեկատվական պատերազմի մեջ են. Արման Աբովյան
Ազգային ժողովի այսօրվա նիստի հայտարարությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ Հայաստանն ու հայությունը լուրջ տեղեկատվական պատերազմի մեջ են։ Դա նոր չի սկսվել. և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն իրենց կողմից մասնակցում են այդ գրոհներին։ Աբովյանը նաև հիշեցրեց, որ ապրիլի 10-ին լրանում է Մարաղայի ցեղասպանության 27 տարին, ու ասաց, որ պետք է լինի Ազգային ժողովի…
ՀՀ-ն կարող է նաև տրանզիտ երկիր լինել. Ալբերտ Բաբայան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը մարտի 26-ին Ազգային ժողովում ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ նշեց՝ չի բացառվում ռիսկը, որ կարող են սեզոնայնության ժամանակ, երբ մաքսատուրքի նվազեցում է տրված, ապրանքները բերել, պահեստավորվել, հետո վաճառել: Նա ասաց. «Հայաստանի Հանրապետությունը կարող է նաև լինել տրանզիտ երկիր, ապրանքները բերեն, պահեստավորվեն, մտավախությունները կան, ու եթե…
Թեև ElectricYerevan ցույցերի ժամանակ եղած գործողությունները տեսագրված են՝ իրավախախտումների գործը փակվել է. Թագուհի Ղազարյան
ԱԺ այսօրվա նիստի ընթացքում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը նշեց, որ 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում իրավապահների գործողությունները թեև տեսագրված են, ու առկա են այդ տեսանյութերը, որտեղ երևում են ոստիկանության թևկապով այն մարդիկ, որոնց գործողությունների արդյունքում հարյուրավոր քաղաքացիներ բերման ենթարկվեցին, իսկ լրագրողների մասնագիտական աշխատանքները խախտվեցին, իրավախախտումների գործը փակվել է։ Պատգամավորը նաև հավելեց, որ…













