Հայաստանն ու հայությունը լուրջ տեղեկատվական պատերազմի մեջ են. Արման Աբովյան

Ամենադիտվածներ

Հայաստանն ու հայությունը լուրջ տեղեկատվական պատերազմի մեջ են. Արման Աբովյան

Ազգային ժողովի այսօրվա նիստի հայտարարությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ Հայաստանն ու հայությունը լուրջ տեղեկատվական պատերազմի մեջ են։ Դա նոր չի սկսվել. և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն իրենց կողմից մասնակցում են այդ գրոհներին։

Աբովյանը նաև հիշեցրեց, որ ապրիլի 10-ին լրանում է Մարաղայի ցեղասպանության 27 տարին, ու ասաց, որ պետք է լինի Ազգային ժողովի հատուկ հայտարարություն, որը ոչ թե քարոզչական նպատակ կհետապնդի, այլ բոլորին կհիշեցնի, թե Հայաստանն ինչպիսի երկրի հետ գործ ունի։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ