Խորհրդարան
Ազատ TV-ն լուսաբանում է խորհրդարանի աշխատանքը՝ օրենսդրական նախաձեռնություններից մինչև պատգամավորական քննարկումներ։
Ուժային կառույցները չպետք է ունենան քաղաքական ուղղորդում
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին, նշեց, որ խմբակցությունում նոր կառուցվածքային փաթեթը դեռ չի քննարկվել մեկ պարզ պատճառով՝ այն դեռևս իրենց մոտ չէ. «Մենք դեռ չգիտենք, թե մի քանի նախարարությունների ձևաչափն ինչպես է լինելու: Այդ պարագայում քննարկումներ սկսել ուղղակի չենք կարող»,- նշեց Մակունցը:Մանրամասները՝ տեսանյութում. Աղբյուր ՝ galatv.am
ԵԽԽՎ-ում առաջիկայում կանդրադառնան նաև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը տեղի կունենա հունվարի 21-25-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին կայանալիք նիստի օրակարգում է նաև Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցն է: Բացի այդ, հունվարի 21-ի նիստի ընթացքում նախատեսվում է Վեհաժողովի նախագահի և փոխնախագահների ընտրություն: Ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Ֆինլանդիայի նախագահը: Ձմեռային նստաշրջանի…
«Այս իշխանությունները կատարել են իրենց առաջնային առաքելությունը»,-Արարատ Միրզոյան
Լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի նորընիտիր նախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ասել է, որ ներկայիս իշխանությունները կատարել են իրենց առաջնային առաքելությունը և հաղթահարել են թիվ մեկ մարտահրավերը. ազատ, արդար և արժանապատիվ Հայաստանն արդեն վաղուց իրականություն է: Իսկ բարեփոխումների և անելիքների երկրորդ փուլը նոր-նոր պետք է իրականացնի:«Տարիներ շարունակ Հայաստանում կար արդարության, իրավունքների, ազատության,…
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներն ընտրվեցին
Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված բոլոր թեկնածուներն էլ այսօր ընտրվեցին, քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Ընտրություններին մասնակցել է 129 պատգամավոր: Այսպես, ըստ քվեարկության արդյունքների՝ Նարեկ Զեյնալյանը ընտրվեց Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրա օգտին քվեարկել էր 112 պատգամավոր: Դեմ էին 16-ը: Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց…
Սարքում ես Կիկոսի մահը. Ծառուկյանը՝ Մարգարյանին
Դու սարքում ես Կիկոսի մահը, 5 տարի հետո ո՞վ գիտի՝ ինչ է լինելու: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե 5 տարի հետո ընտրություններում գործող իշխանություններին տուն են ուղարկելու եւ ստանձնելու են երկրի ղեկավարումը: «Մենք բոլորս գիտենք, որ պետք…
Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների է ընտրում
7-րդ գումարման Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների է ընտրում: Մինչ այդ, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը կանցկացվի նիստերի դահլիճին կից նախասրահում՝ ժամը 11:30-ից 13:30-ը: Նա նշեց, որ պատգամավորներին կտրամադրվի 11 քվեաթերթիկ, ամեն հանձնաժողովի ընտրության համար՝ առանձին: «Գնալով քվեախուց՝ պատգամավորը պետք է 11 քվեարկություն միանգամից…
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության կազմում են նաև «Իմ քայլը» դաշինքից՝ նրա տեղակալ Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը: ԲՀԿ-ն ներկայացնելու են Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը
Վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանն առաջադրվեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ
Ազգային ժողովի այսօրվա նիստում վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանն առաջադրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Կուսակիցներից Սոնա Ղազարյանը ներկայացրեց նրա կենսագրությունը, ապա ելույթ ունեցավ ինքը՝ Եղոյանը։ Թեկնածուն հիշեցրեց հանձնաժողովի ստեղծման պատմությունը․ այն ստեղծվեց այն ժամանակ, երբ Հայաստանը 2007 թվականին բռնեց եվրաինտեգրման ուղին։ Իսկ հիմա հանձնաժողովի աշխատողների անելիքները լինելու են Հայաստան-ԵՄ համաձայնագրի համաձայն հայկական…
ԱԺ-ում քննարկում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստեղծման հարցը
ԱԺ-ում այսօր շարունակվում են հանձնաժողովների ձևավորման աշխատանքները: Նիստի մեկնարկին քննարկել են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հարցը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հանձնաժողովի նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին հարցրել է, թե որքանով կա արտաքին հարաբերությունների հանձնաժողով ունենալու կարիք, եթե ստեղծվում է տարածաշրջանային հարաբերությունների հանձնաժողով, նաև կա արտաքին տնտեսական հարաբերությունների համար ստեղծված…
Քրդական գործակալությունն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ի նիստին
Քրդական ANF գործակալությունն անդրադարձել է Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ խորհրդարանի առաջին նիստը վարել է Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործակալությունը նշում է, որ Կնյազ Հասանովը վարել է Հայաստանի 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը ձևավորվել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական…
Իշխանության երեք ճյուղերը պետք է տարանջատվեն
Իմ քայլը դաշինքից ընտրված պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ այսօրվա իր ելույթի ժամանակ անդրադարձավ իշխանության տարբեր ճյուղերին։«Այսօր հնչում են տարբեր մեղադրանքներ, թե ինչու գործադիրի ղեկավարը չի զանգում դատավորին»,- ասաց Հովհաննիսյանը։ «Մեկին բռնեցին, մյուսին բաց թողեցին: Այս դիսկուրսը բավական ակտիվ է հասարակության մեջ: Այլեւս նման բան չի լինելու, հետ վերադարձ չի լինելու»: Հովհաննիսյանն հայտարարեց, որ նոր իշխանության…
ԱԺ-ն ընդունեց 11 մշտական հանձնաժողով ստեղծելու նախագիծը
ՀՀ ազգային ժողովն ընդունեց 11 մշտական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Նախագիծն ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից նախապես արված որոշակի փոփոխություններով: Նախագծին կողմ քվեարկեց 96, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: «Իմ քայլը» խմբակցությունը որոշակի փոփոխություններ է կատարել նախագծում: Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովի անունն առաջարկում ենք փոխել` հաշվի առնելով «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները:…














