Խորհրդարան
Ազատ TV-ն լուսաբանում է խորհրդարանի աշխատանքը՝ օրենսդրական նախաձեռնություններից մինչև պատգամավորական քննարկումներ։
Ինչու՞ բանակը քաղաքական գործընթացների մեջ չի կարող մասնակցություն ունենալ. քննարկում ԱԺ-ում
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում Պաշտպանության նախարարության կատարողականի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահն ուշադրություն հրավիրեց ՊՆ ներկայացրած փաստաթղթի այն տողերին, ըստ որոնց՝ բանակը քաղաքական գործընթացների մեջ չի կարող մասնակցություն ունենալ, դա արդեն բացառված է։ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը պարզաբանեց՝ նշելով, որ խոսքն այն մասին է, որ նախարարության ու զինված ուժերի ղեկավարությունը կամք է դրսևորում…
4-5 անգամ մեծացել է ԱԱԾ-ին դիմողների քանակը. Արթուր Վանեցյան
Հայաստանում փոխվել է Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերաբերմունքը, ինչի մասին վկայում է այն փաստը, որ գրեթե 4-5 անգամ մեծացել է ԱԱԾ-ին դիմողների քանակը։ Մարդիկ վստահելով, հավատալով ԱԱԾ-ին են դիմում նույնիսկ այն հարցերով, որոնց հետ ծառայությունը կապ չունի։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտնեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Այն ժամանակ ԱԱԾ աշխատակիցը գնար, մի քաղաքացու մի…
ԵՏՄ անդամ-երկրներում ռոումինգի գները 7-8 անգամ իջել են. Արտակ Շաբոյան
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ ԵՏՄ տարածքում ռոումինգի ոլորտում ուսումնասիրություն է կատարվել: «Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ ԵՏՄ անդամ-երկրներում ռոումինգի գները 7-8 անգամ իջել են: Շարունակում ենք ուսումնասիրությունները՝ նպատակ ունենալով, որ այդ գները զրոյացվեն»,-ասաց Շաբոյանը: Շաբոյանը նշեց, որ ուսումնասիրությունը սկսել են 2-3 տարի առաջ:
Որոշ անհատներ չեն հասկացել որ պետք է հանգիստ նստեն տեղները. Տիգրան Կարապետյանը՝ Արթուր Վանեցյանին
«Մենք երկրում զարգացնում ենք ռազմարդյունաբերությունը։ Եվ այդ ճանապարհին որոշ անհատներ ու շրջանակներ կարծես թե չեն հասկացել, որ պետք է հանգիստ նստեն տեղները ու չխառնվեն։ Եվ էստեղ ակնկալում ենք Ձեր աջակցությունը», – Ազգային ժողովում ԱԱԾ ղեկավարի մասնակցությամբ քննարկման ժամանակ Արթուր Վանեցյանին ուղղված իր խոսքում ասաց պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Ըստ նրա՝ իրենց հանձնաժողովի ստացած տեղեկությունները մտահոգիչ են:…
Կաթնամթերքի արտադրության ոլորտում անբարեխիղճ մրցակցության դեպքեր շատ կան
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ելույթ ունեցավ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ով ներկայացրեց ԵԱՏՄ շրջանակներում մրցակցային հարաբերությունների որակի խնդիրների մասին: «ՏՄՊՊՀ-ն ակտիվորեն համագործակցում է ԵԱՏՄ անդամ մրցակցության պաշտպանության մարմինների հետ, ինչպես նաև, ԵԱՏՄ մրցակցության և հակամենաշնորհային հարցերով հանձաժողովի հետ: ԵԱՏՄ տարածքում կան մրցակցության ընդհանուր կանոններ և սկզբունքներ: Դրանք ներառել ենք…
ԱԱԾ ղեկավարը լավ է վերաբերվում այլ երկրներում ծառայության աշխատակիցների վերապատրաստումներին
Հայաստանի ԱԱԾ ղեկավարը լավ է վերաբերվում այլ երկրներում ծառայության աշխատակիցների վերապատրաստումներին, սակայն դա կարող է խնդիրներ առաջացնել, – նշեց այսօր Արթուր Վանեցյանը: Վանեցյանն ասաց, որ իրենք գիտակցում են այդ վտանգը, և այս պահի դրությամբ որևէ նման դեպք չի արձանագրվել, ու ԱԱԾ տնօրենը հուսով է, որ չի էլ բացահայտվի։ Սակայն վանեցյանը կարծում է, որ դրա համար…
Տնտեսական գործընթացներում կարևորը կոնկրետ քայլերն ու դրանց արդյունքներն են. Հայկ Գևորգյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանն այսօր ասաց, որ առանձնապես լուրջ չի վերաբերվում փորձագիտական հաշվարկներին: Նա քաղաքական ու տնտեսական գործընթացներում կարևոր է համարում կոնկրետ քայլերն ու դրանց արդյունքները: «Այսօր ՀՀ կառավարության համար կարևոր է ավելացնել ծառայությունների արտահանումը»,-նշեց պատգամավորը՝ շեշտելով, որ նախորդ տարի ՀՀ-ից արտահանումը որոշ աճ է ունեցել, և այս տարի էլ իրենք…
Շատ եմ կարևորում արտաքին թշնամուց մեր հայրենիքի պաշտպանությունը. Արթուր Վանեցյան
Ինչպես նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն օրենքով վերապահված բոլոր լիազորությունները լիարժեք կատարում է՝ հետախուզություն, հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանների պահպանություն և այլն: Այս մասին նա ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում. «Այն տպավորությունը, թե ԱԱԾ-ն զբաղվում է միայն կոռուպցիոն հանցագործություններով, իրականությանը չի համապատասխանում: Մենք մեր լիազորությունները լիարժեք կատարում ենք:…
Վանեցյան․ «Վստահ կարող եմ ասել, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա»
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատանքի 90-95 տոկոսը պարունակում է գաղտնիության տարրեր, որոնց մասին ընդունված չէ խոսել, բայց ԱԱԾ-ն փորձում է հնարավորինս թափանցիկ աշխատել։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «2018 թվականի մայիս ամսից սկսած` երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետ կապված՝ Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է…
Մարզերի կրթական հաստատությունների ներկայացուցիչները` խորհրդարանում
Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 20-ին խորհրդարան են այցելել հանրապետության տասնմեկ մարզերի տարբեր կրթական հաստատությունների հարյուր քսան աշակերտ և ուսուցիչներ: Հյուրերը շրջել են ԱԺ-ում, այցելել խորհրդարանի պատմության թանգարան, ծանոթացել օրենսդիր մարմնի անցուդարձին: Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և պատգամավոր Արման Բոշյանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Լենա Նազարյանը կարևորել է…
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ԱԺ-ում ներկայացրել է նոր սերնդի ՀԴՄ-ների առավելությունը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է կառավարության 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: ՊԵԿ նախագահն, անդրադառնալով նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների առավելություններին, նշել է, որ դրանք հնարավորություն ունեն հարկային հաշիվ դուրս գրել, կարդալ ՀԾՀ քարտերը, ծառայել որպես POS տերմինալ՝ այսինքն…
Զեյնալյանը հեղափոխությունից հետո մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում զգալի առաջընթաց է արձանագրում
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության իրականացրած գործողություներում կարևորագույն ձեռքբերում է համարում նախորդ տարվա թափանցիկ և ժողովրդի վստահությունը վայելող երկու ընտրությունները: Ժողովրդավարության առումով երկրում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ լուծում պահանջող խնդիրներ կան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման…
Արարատ Միրզոյանը քննարկել է ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարևորությունը
Գերմանիայիում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքականության և անվտանգության ինստիտուտում (SWP), որից հետո հանդիպել է Արտաքին գերատեսչության Եվրոպայի գծով պետնախարար Միխայել Ռոթի հետ: ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի…
Ազգային ժողովը մարտի 26-ին արտահերթ նիստ կգումարի
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ազգային ժողովին առաջարկել հրավիրել արտահերթ նիստ։ Կառավարության առաջարկով 2019 թվականի մարտի 26-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նիստը կհրավիրվի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և…













