Խորհրդարան

Ազատ TV-ն լուսաբանում է խորհրդարանի աշխատանքը՝ օրենսդրական նախաձեռնություններից մինչև պատգամավորական քննարկումներ։

  • «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շուտով սահմանադրական բարեփոխումների փաթեթ կշրջանառի

    «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շուտով սահմանադրական բարեփոխումների փաթեթ կշրջանառի

    «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ կդնի սահմանադրական բարեփոխումների փաթեթը: Այս մասին փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Շուտով շրջանառության մեջ կդնենք սահմանադրական բարեփոխումների մի փաթեթ, որը հնարավոր կլինի անել խորհրդարանական մակարդակով: Փաթեթը ստեղծվել է դեռևս «Ելք» խմբակցության ժամանակ՝ իմ կողմից: Այն խորհրդարանում խմբակցությունների դերի բարձրացման մասին…

  • «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ կառավարության ծրագրի քննարկումների մասին

    «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ կառավարության ծրագրի քննարկումների մասին

    ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԳԱԼԱ-ի«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադառնալով կառավարության ծրագրին, նշեց. «Մեզ համար կարևոր է այն բովանդակությունը, որը դրվել է ծրագրի մեջ, գաղափարը և ուղենիշը»: Ինչ վերաբերում է խմբակցության ներսում եղած տարակարծություններին, Մակունցը նշեց, որ ընթացքում եղել ենք քննարկումներ, մտահոգություններ, երբեմն բորբոքված արձագանք, բայց քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ…

  • ԱԺ-ում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր

    ԱԺ-ում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր

    ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը նոր ծրագրերի իրագործման հարցում: Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության մակարդակը եւ կարեւորել խորհրդարանական ձեւաչափով Անհատական գործընկերության…

  • ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի և ՓՄՁ ասոցիացիայի միջև համագործակցության նոր հարթակ ստեղծվեց

    ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի և ՓՄՁ ասոցիացիայի միջև համագործակցության նոր հարթակ ստեղծվեց

    ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և ՓՄՁ համագործակցության ասոցիացիան հուշագիր ստորագրեցին՝ երկխոսության հարթակի ձեւավորման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կողմերը հուշագիրը ստորագրեցին փետրվարի 15-ին խորհրդարանում: «Ստեղծվում է մի հարթակ, որտեղ փոքր ու միջին բիզնեսին վերաբերող հարցերը հրատապ կքննարկվեն: Խնդրիրները մենք ի սկզբանե կկանխատեսնենք, որ մեծ ու անլուծելի չդառնան: Այս պահին համագործակցության հուշագիրը ստորագրում ենք 7…

  • «Խմբակցությունները տեղ-տեղ էմոցիոնալ են իրենց ելույթներում»

    «Խմբակցությունները տեղ-տեղ էմոցիոնալ են իրենց ելույթներում»

    «Չեմ ուզում մեկնաբանել առանձին պատգամավորների տեսակետները»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Կարծում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր ունի իր տեսակետը և այն հայտնելու իրավունքը: Առանձին պատգամավորների տեսակետները չեմ մեկնաբանում: Պատգամավորների էմոցիաների, արտահայտությունների հետ կապված մեկնաբանություն անելու ցանկություն չունեմ: Այդ պահին այդպես ցանկացավ խոսել և խոսեց: Դա խմբակցության դիրքորոշումը չէ»,- ասաց…

  • Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը

    Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը

    ԱԺ-ն շուրջ երեք տևած քննարկումից հետո ընդունեց կառավարության ներկայացրած ծրագիրը՝ կողմ` 82, դեմ`37,  ձեռնպահ`0, ձայների հարաբերակցությամբ։ Նշենք, որ գրանցված էին՝ 128 պատգամավոր, նրանից քվեարկել են՝ 119-ը, չեն քվեարկել՝9-ը,  իսկ քվորումն ապահովելու համար անհրաժեշտ էր՝ 67 ձայն։ Կառավարության ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

  • Այստեղ երկու մտածողության բախում էր. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ծրագրի քննարկման մասին

    Այստեղ երկու մտածողության բախում էր. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ծրագրի քննարկման մասին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումից հետո իր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց՝ վերջին երեք օրվա քննարկումները համարում է խիստ հաջողված, քանի որ իրականում տեղի ունեցավ լուրջ գաղափարական բանանվեճ, բախում: «Եթե պատկերավոր ասեմ՝ այստեղ երկու մտածողության բախում էր, երկու խումբ մարդկանց բախում կամ երկու մտածելակերպի բախում, պատկերավոր ասած՝ մի մասն այստեղ ներկայացնում էին այն…

  • «Իմ քայլը» խմբակցությունը կառավարությանը ներկայացնելու է գրավոր առաջարկներ

    «Իմ քայլը» խմբակցությունը կառավարությանը ներկայացնելու է գրավոր առաջարկներ

    ՀՀ ազգային ժողովի մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունը կառավարությանը ներկայացնելու է առաջարկներ, որոնք կառավարությունը քննարկելու է ոչ թե իր ծրագրի, այլ գործողությունների պլանի շրջանակում: Խմբակցությունն անվերապահ աջակցում է կառավարության ծրագրի նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Կառավարության ծրագիրը մանրամասն քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության տարբեր մասնագիտական տիրույթներում: Եվ…

  • Մարուքյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

    Մարուքյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

    «Մեծ հաշվով այս երեք օրերի ընթացքում հանգիստ տեղներս նստած հետևում ենք, թե ինչպես է քննարկումն ընթանում, բայց մի բան ակնհայտ է՝ քննարկումը զարմանալիորեն ընթանում է անհանդուրժողականության մթնոլորտում: Ես զարմանում եմ՝ շատ քիչ առաջ ընդդիմադիր ուժը, իշխանություն դառնալով, ո՞նց է այդքան արագ դառնում անհանդուրժող ընդդիմության նկատմանբ»,- նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա անդրադարձավ…

  • «Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին». Արարատ Միրզոյանի ելույթը

    «Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին». Արարատ Միրզոյանի ելույթը

    ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին ԱԺ նիստի ժամանակ օգտվեց արտահերթ ելույթի իր իրավունքից: Նա հայտնեց, որ իր ելույթի տեքստը խմբագրել է և այն արդեն վերնագիր ունի՝ «Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին»: «Կառավարության ծրագրում գրված է, որ կառավարությունը նախատեսում է կառուցել ջրամբարներ: «Ո՞ւր են ձեր թվերը»,- իրավացիորեն հարցնում են մեր գործընկերները, «Որտե՞ղ, ե՞րբ…

  • ԲՀԿ-ն դեմ կքվեարկի, եթե առաջարկությունները չընդունվեն

    ԲՀԿ-ն դեմ կքվեարկի, եթե առաջարկությունները չընդունվեն

    Եթե ԲՀԿ առաջարկությունները չընդունվեն կառավարության ծրագրում, ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը՝ հըայտարարելով, որ իրենք 9-րդ գլուխ են կազմել եւ գրավոր ներկայացրել, որ ավելացնեն կառավարության ծրագրին: «Կոնկրետ աղբյուրներ, ժամանակացույցեր եւ կոնկրետ ինչպես է լուծվելու այս կամ այն խնդիրը: Եթե հայտարարություն լինի, որ մեր մոտեցումներն ընդունելի են, մենք…

  • Ժողովրդագրական անվտանգությունն արդեն գոյության խնդիր է. Կորյուն Սիմոնյան

    Ժողովրդագրական անվտանգությունն արդեն գոյության խնդիր է. Կորյուն Սիմոնյան

    ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կորյուն Սիմոնյանը փետրվարի 14-ին խորհրդարանում անդրադարձավ կառավարության ծրագրից դուրս մնացած մի խնդրի՝ ժողովրդագրությանը: Նրա խոսքով՝ պարզ չէ՝ արդյո՞ք կառավարությունը գտնում է, որ կան սպառնալիքներ: «Ես հասկանում եմ, որ ռազմավարություն պետք է չներառեր, բայց պետք էր հասկանալ՝ արդյո՞ք կառավարությունը գտնում է, որ ոլորտում առկա են վտանգներ ու սպառնալիքներ, դրանց դեմ ի՞նչ…

  • Մանե Թանդիլյանը քննադատեց կառավարության ծրագիրը

    Մանե Թանդիլյանը քննադատեց կառավարության ծրագիրը

    ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագրի ընդունումից առաջ պատգամավորները ելույթներ են ունենում: «Լուսավոր Հայաստան»-ից պատգամավոր Մանե Թանդիլյանը քննադատեց կառավարության ծրագիրը՝ հայտարարելով, որ այն հեղափոխական կոչվելուց շատ հեռու է: Ժողովուրդը մեծ սպասումներ ունի, անօթևանը բնակարանի է սպասում, թոշակառուն՝ թոշակի բարձրացման, և դա բնական է, մարդիկ դրա համար են իրականացրել հեղափոխություն: «Ժողովրդի սպասումներից լարվել պետք չէ, ժողովուրդը սպասումների իրավունքը…

  • «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել

    «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել

    Ընդմիջման ժամանակ իշխող մեծամասնության ներկայացուցիչները հավաքվել են ԱԺ ժողովասրահներից մեկում:«Իմ քայլը»-ականները վստահեցրին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը չի մասնակցում։ Թե ի՞նչ է քննարկվելու, դեռ պարզ չէ։ Ըստ երևույթին` քննարկման թեման կառավարության ծրագրի քվեարկության հարցը պետք է լինի`միաձա՞յն, թե՞ ազատ ռեժիմով: