Մարզեր
Ազատ TV-ն անդրադառնում է Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումներին և կարևոր իրադարձություններին՝ մարզային լուրեր և նախաձեռնություններ։
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանի որոշմամբ Թաթուլ Ստեփանյանը նշանակվել է Տավուշի փոխմարզպետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Թաթուլ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ», – ասված է որոշման մեջ։
Վերականգնվել է Հերհեր համայնք տանող 11.106 կմ ճանապարհահատվածը
Վայոց Ձորի մարզի Հերհեր համայնքի բնակիչներն այսուհետ կունենան բարեկարգված ճանապարհ։ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է 11.106 կմ ճանապարհահատված, որը սկսվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Հերհեր տանող հատվածից և հասնում մինչև համայնքի կենտրոնական հատված՝ ներառյալ դպրոց, գյուղապետարան և այլ օբյեկտներ տանող մուտքերը։ Շինարարական աշխատանքները տևել են…
Գյումրիում ծորակներից պղտոր ջուր է հոսում
Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից ահազանգեր են ստացվել, որ երկու օր է՝ ծորակներից կեղտոտ, կասկածելի բաղադրության ջուր է հոսում և անգամ տհաճ հոտ ունի: «Առավոտյան նկատեցինք ջրի պղտորվելը, վախենում էինք օգտագործելուց, փոքր երեխաներ կան տանը, ինֆեկցիաներից վախեցանք»,- ասել է գյումրեցի կինը։ «Պղտոր է եղել ջուրը, մենք վախեցանք օգտագործելուց, հիմի էլ կուգա շատ բարակ, էլի պղտոր ջուր…
Հրդեհ Սիս գյուղում
Ապրիլի 11-ին, ժամը 09:16-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիս գյուղի Մասիսի խճուղու թիվ 18 շենքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:50-ին, մարվել` 10:43-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 5 քմ, թեփ՝ 2 խմ և մեկ պլաստմասսե խողովակ.…
40 համայնք ընգրկվեց պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնողների ցանկում
Կառավարությունը որոշեց պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել ևս 40 համայնքներ. Տվյալ համայնքային գրասենյակները օժտված են նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով իրենց վրա դրվող պարտականությունները պատշաճ կերպով կատարելու համար:
Համայնքներում ուսումնասիրություններ կատարելու համար 2 աշխատանքային խումբ է ստեղծվել
Շիրակի մարզպետարանում ստեղծվել է 2 աշխատանքային խումբ, որոնք նախատեսված են համայնքներում ուսումնասիրություններ կատարելու համար: Այս մասին մարզային խորհրդի ժամանակ հայտնեց մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյան: «Պատճառը մարզի համայնքներում հայտնաբերված չարաշահումներն են: Մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները 2018 թվականին հայտնվել էին դատախազության ուշադրության կենտրոնում: Դատախազության ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են…
Սուրեն Պապիկյանն այցելել է Վեդու ջրամբար
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Արարատյան հարթավայրի մի շարք բնակավայրերում՝ ծանոթանալու ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ոլորտում առկա խնդիրներին։ Նախարար Սուրեն Պապիկյանը նախ այցելել է Վեդու ջրամբար, ՀՀ ջրային պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանի և ոլորտի այլ պատասխանատուների հետ շրջել շինհրապարակում, քննարկել ջրամբարի կառուցմանը վերաբերող մի…
Ապրիլի 13-ը՝ համաքաղաքային ծառատունկի օր
Մայրաքաղաքի բակերում առկա վնասված գույքը (մանկական խաղահրապարակներ) վերականգնելու կամ փոխարինելու նպատակով կիրականացվեն գույքագրման աշխատանքներ: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ուսումնասիրել բոլոր բակերն ու ուշադրություն դարձնել հատկապես բնակիչների անվտանգության ապահովմանը: Սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները մայիսին կայցելեն զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին: Զեկուցվել է, որ ՀՀ ՊՆ հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներն…
Վեց մարզերում սկսվել է մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ կենսապատրաստուկի բաշխման գործընթացը
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին տեղեկացնում է, որ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում սկսվել է 2018 թվականի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ «Բիվարոլ» բուժ-կանխարգելիչ կենսապատրաստուկի՝ ՀՀ մարզերին բաշխման գործընթացը: Կենսապատրաստուկի ձեռքբերման համար անհրաժեշտ է դիմել տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժին: Առաջացած հարցերի և խնդիրների դեպքում…
Վթարային ջրանջատումներ Կոտայքի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի ք. Հրազդան, Վերին Աղբյուրակ թաղամասի, ք. Աբովյան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Քարաշամբ, Թեղենիք, Զորավան, Ալափարս, Կարենիս, Արզնի, Կոտայք, Նոր Գյուղ գյուղերի, Նուռնուսի և Արգելի ամառանոցների, Արամասուի Վան ամառանոցային թաղամասի, «Առողջ Սունկ» ՍՊԸ,…
Ֆրանսիական կազմակերպությունը Գեղարքունիքում 7 բուժկետ է վերանորոգել
Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզում վերանորոգվել և կահավորվել է գյուղական 7 բուժկետ, իսկ այս տարվա ընթացքում նույն կազմակերպության կողմից կշարունակվեն այլ բուժկետերի հիմնանորոգման և մասնագիտական վերապատրաստումների ծրագրերը: Այս մասին տեղեկանում ենք Արմենպրես լրատվական գործակալությունից: Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ այս ծրագրի շրջանակում այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել…
Վարչապետը ծանոթացել է «Չերքեզի ձոր» ձկան արտադրամասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ընթացքում այցելել է նաև «Չերքեզի ձոր» ձկան արտադրամաս: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Փաշինյանը շրջայց է կատարել արտադրամասով, ծանոթացել աշխատանքներին:
ՀՀ վարչապետը Գյումրիում այցելել է ռուսական ռազմաբազա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի քաղաքում այցելել է ռուսական ռազմական բազա: Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ռազմական ավանում ծանոթացել է «Մեծ ամրոց» զինվորական ճամբարում զինծառայողների կյանքին և կենցաղին, այցելել է «Պատվո բլուր» և «Զինվորական փառքի» հուշահամալիր, զորամասի թանգարան և Սուրբ Ալեքսանդրայի տաճար: Ռուսական զորամիավորումների հրամանատարությունը Հայաստանի կառավարության պատվիրակությանը ներկայացրել…
Վարչապետը Գյումրիում այցելել է բնակիչների տնակներ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած այցի ընթացքում շրջայց կատարեց ավտոկայանի տնակային 104-րդ ավանում։ Վարչապետը մտել է այդ տնակներից մի քանիսը՝ բնակիչների հետ զրույցելու, նրանք հոգսերի մասին առաջին ձեռքից տեղեկանալու համար։ Ավտոկայանի տնակային 104-րդ ավանում առկա 164 տնակների բնակիչներին վարչապետը հորդորեց սպասել, մինչև տնակների օրինականության ու պետության կողմից նրանց նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ հարցերը կստանան…
Նիկոլ Փաշինյանը նախատեց Գյումրու քաղաքապետին և ԱԺ պատգամավորին վեճ սկսելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա Գյումրի կատարած այցի ժամանակ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանը վեճի բռնվեցին: Երբ վարչապետը նկատեց քանդված փողոցները և խոսք բացեց դրանց մասին, Մինասյանը արձագանքելով նրան ասաց՝ «Էս փառք է հլը»: Բալասանյանը զայրացած պատասխանեց՝ «Կլյաուզա է անում», որին հաջորդեց Մինասյանի պատասխանը՝ «Կլյաուզնիկը դու ես»: Նրանց վեճին միջամտեց վարչապետ…















