Մշակույթ

Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։

  • Pink Floyd-ի նախկին առաջնորդը որոշել է վաճառել իր կիթառների հավաքածուն

    Pink Floyd-ի նախկին առաջնորդը որոշել է վաճառել իր կիթառների հավաքածուն

    Pink Floyd խմբի նախկին առաջնորդ Դեյվիդ Գիլմորը որոշել է վաճառել իր կիթառների հավաքածուն: Տեղեկացվում է, որ մոտավորապես 120 երաժշտական գործիք կվաճառվի աճուրդում: Դեյվիդ Գիլմորին են պատկանում կիթառի այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Fender, Telecasters, Broadcasters, Esquires և Stratocasters: Դրանց թվում կան բավականին հազվագյուտ նմուշներ, օրինակ, 1969թ.-ի Stratocaster Black, որով երաժիշտը նվագել է Pink Floyd խմբի ամենահայտնի…

  • ԱՄՆ-ում մահացել Է դերասան Դիք Միլլերը

    ԱՄՆ-ում մահացել Է դերասան Դիք Միլլերը

    90 տարեկան հասակում՝ իր ծննդյան օրվանից մեկ ամիս անց, վախճանվել Է հոլիվուդյան կինեմատոգրաֆի վետերան Դիք Միլլերը, որը հայտնի Է բազմաթիվ Էպիզոդիկ դերերով ֆիլմերում ու սերիալներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hollywood Reporter հրատարակությունը՝ վկայակոչելով ընտանիքի ներկայացուցչին: Հրատարակության տվյալներով՝ դերասանը վախճանվել Է հունվարի 30-ին Լոս Անջելեսում բնական պատճառներով, նրա կողքին են եղել կինը,…

  • «Թակարդ Ստալինի համար». նոր ներկայացում երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

    «Թակարդ Ստալինի համար». նոր ներկայացում երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

    Վրացի հեղինակ Լաշա Բուղաձեի պիեսի հիման վրա բեմադրված «Թակարդ Ստալինի համար» մեկ գործողությամբ պատմաքաղաքական սատիրայի առաջնախաղը տեղի ունեցավ հունվարի 30-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ`ներկայացումն անդրադառնում է Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի կյանքի մութ կողմերին և նրա առեղծվածային մահվանը: «Պիեսը լավն է ու  հետաքրքիր: Կարծեցի, որ իմաստ ունի այսօր այդ թեմայի…

  • Մահացել է Ջեյմս Ինգրեմը

    Մահացել է Ջեյմս Ինգրեմը

    Կյանքի 67-րդ տարում մահացել է ամերիկացի երգիչ Ջեյմս Ինգրեմը: Նա առավել հայտնի էր« Baby, Come to Me», «How Do You Keep The Music Playing?» և «I Don’t Have The Heart» կատարումներով: Նրա մահվան մասին հայտնել է Ինգրեմի ընկերուհի Դեբի Ալլենը: «Ես կորցրել եմ իմ թանկագին ընկեր և կրեատիվ գործընկեր Ջեյմս Ինգրեմին», — գրել է Ալլենը…

  • Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը և Փաշինյանի արձագանքը

    Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը և Փաշինյանի արձագանքը

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, որին ինքը ներկա է եղել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: «Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եվ՝ կիսադատարկ դահլիճ: Սա մեր մշակութային…

  • Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ետնաբակում տեղադրվեց «Կոմիտաս» քանդակը

    Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ետնաբակում տեղադրվեց «Կոմիտաս» քանդակը

    Կոմիտասի 150-ամյակի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրման չորրորդ տարեդարձի կապակցությամբ թանգարանի ետնաբակում տեղադրվեց քանդակագործ ՀՀ ժողովրդական նկարիչ Դավիթ Երևանցու «Կոմիտաս» քանդակը: Քանդակի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունվարի 29-ին: «Քանդակը ձուլվել է Պրահայի միջազգային ձուլարանում: Լինելով պահանջկոտ անձնավորություն` շատ գոհ եմ: Մայր քաղաքում այս քանդակն ունենալն ինձ համար առանձնահատուկ մի բան է: Ինձ համար պարծանք է,…

  • Նատալիա Օրեյրոյին հայ երկրպագուն հայերեն է սովորեցրել և պատմել Հայաստանի մասին

    Նատալիա Օրեյրոյին հայ երկրպագուն հայերեն է սովորեցրել և պատմել Հայաստանի մասին

    Հանրահայտ երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոյի հայ երկրպագու Հարութ Մարկոսյանը այն եզակիներից է, ով իրականացրել է իր երազանքը և հանդիպել երգչուհուն և նրան հայերեն սովորեցրել: «Ամեն ինչ սկսվեց Հայաստանում: Ուրուգվայի ամենահայտնի ռադիոկայաններից մեկի աշխատակիցները որոշ ժամանակով Հայաստան էին եկել և այստեղ ռեպորտաժներ էին վարում: Նրանց շնորհիվ Նատալիա Օրեյրոյի հետ խոսեցինք հենց իրենց ռադիոյի ուղիղ եթերով: Նրանք…

  • Կոմիտասի 150-ամյակը կնշվի բազմաբովանդակ ծրագրերի իրականացմամբ

    Կոմիտասի 150-ամյակը կնշվի բազմաբովանդակ ծրագրերի իրականացմամբ

    Կոմիտասի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ կիրականացվեն համերգային ծրագրեր, փառատոններ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոբելյանական տարում նախատեսված միջոցառումները կազմակերպիչները ներկայացրեցին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ` 2018 թվականի սեպտեմբերի 6-ին ստեղծվել են հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա կազմը: Հանձնաժողովը կազմել է միջոցառումների ցանկ:…

  • «Իտալական մոտիվներ» խորագրով համերգ կամերային երաժշտության տանը

    «Իտալական մոտիվներ» խորագրով համերգ կամերային երաժշտության տանը

    Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպեց «Իտալական մոտիվներ» խորագրով համերգ: Միջոցառմանը հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին արտակարգ և լիազոր դեսպաններ, պաշտոնատար այրեր, արվեստագետներ: Միջոցառումն անցավ Կամերայինի տաք և հյուրընկալ լեփ-լեցուն…

  • «Ակվամեն» ֆանտաստիկ մարտաֆիլմը DC-ի ամենադրամարկղային ֆիլմն է

    «Ակվամեն» ֆանտաստիկ մարտաֆիլմը DC-ի ամենադրամարկղային ֆիլմն է

    «Ակվամեն» ֆանտաստիկ մարտաֆիլմը DC-ի ծաղրաշարերի ամենադրամարկղային ֆիլմն է՝ կինոյի պատմության մեջ: Այս մասին գրում է Deadline-ը: Նշվում է, որ ամբողջ աշխարհում այն 1.09 մլրդ դոլար է հավաքել: Այսպիսով, այն շրջանցել է «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմին, որը ռեկորդ էր սահմանել 1.084 մլրդ դոլար ցուցանիշով: Հայտնում է 1in.am-ը։

  • «Սև հովազ» ֆիլմն արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի գլխավոր մրցանակին

    «Սև հովազ» ֆիլմն արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի գլխավոր մրցանակին

    Ռայան Կուգլերի «Սև հովազ» ֆիլմն արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի գլխավոր մրցանակին, որը շնորհվում է «Գեղարվեստական ֆիլմի լավագույն դերասանական կազմ» անվանակարգում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: 25-րդ արարողությունը կայացել է Լոս Անջելեսում: Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար մրցանակը բաժին է հասել «Մենք ենք» հեռուստանախագծին: Կատակերգական սերիալի լավագույն դերասական կազմի համար մրցանակը նվաճել է…

  • Վարչապետը տիկնոջ հետ այցելել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին

    Վարչապետը տիկնոջ հետ այցելել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նրա տիկնոջն իրեն այցելելու համար և նրանց պատմել ստեղծագործական գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում.

  • Արցախի նախագահը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին

    Արցախի նախագահը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին: Ուղերձում ասված է. «Հարգարժան պարոն Մանսուրյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։ Մեծ է ձեր ավանդը ազգային մշակույթի զարգացման գործում։ Սկիզբ առնելով ժողովրդական…

  • ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ

    ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոնի» և Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ: «Մաեստրո Լեգրանը համաշխարհային երաժշտության լեգենդներից է, մեծարանքի և հիացմունքի արժանացած արվեստագետ: Անգնահատելի է նրա ավանդը ժամանակակից երաժշտության զարգացման ասպարեզում: Անուրանալի է նրա ներդրումը հայ-ֆրանսիական…