Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Երբ խաղում են արձանները – 2
Հարություն Այնտապյանը, ով զբաղվում է դիզայնով, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Երբ խաղում են արձանները» պաստառների երկրորդ շարքը։ Այս անգամ Հարությունն օգտագործել է համաշխարհային ճանաչում ունեցող արձանների պատկերները, ի տարբերություն նախորդ շարքի, որը պատրաստել էր հայկական արձանների օգնությամբ։ Պատկերներն Այստեղ։
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Հունվարի 17-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Հանդիպման սկզբում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ և համատեղության կարգով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի…
ՀՀ նախագահի տիկինը հանդիպել է ԱՄԷ պետնախարարի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող տիկին Նունե Սարգսյանն Աբդու Դաբիում հանդիպել է ԱՄԷ պետնախարար Ռիմ ալ Հաշիմի հետ։ Տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Հանրապետության նախագահի տիկինը և պետնախարարը խոսել են երկու երկրների միջև մշակութային ու կրթական փոխգործակցության մասին։ Նշելով, որ Հայաստանում, և հայերն ընդհանրապես,…
Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը մրցանակի է արժանացել
Վրաստանի թատերական միության որոշմամբ՝ Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արմենակ Բայանդուրյանն արժանացել է վրացի ռեժիսոր, մանկավարժ Միխեիլ Թումանիշվիլու անվան մրցանակի: Մրցանակը նրան տրվել է արդյունավետ ստեղծագործական աշխատանքի և ծննդյան 65-ամյակի առթիվ։ Մրցանակը հանձնվել է հունվարի 14-ին վրացական թատրոնի օրվան նվիրված միջոցառման շրջանակում:
Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Աբու Դաբիի «Լուվր» թանգարան
Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան, որը գործում է 2017 թվականից:«Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ։ Թանգարանի ղեկավարությունը տեղյակ է, թե հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված ինչ գեղեցիկ ու յուրահատուկ ցուցահանդես ենք ունեցել Նյու Յորքում՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում»,…
ԱՄԷ պետնախարարը նախագահի տիկին Նունե Սարգսյանին հրավիրել է Դուբայում անցկացվելիք գրքի փառատոնին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող տիկին Նունե Սարգսյանն Աբդու Դաբիում հանդիպել է ԱՄԷ պետնախարար Ռիմ ալ Հաշիմի հետ։ Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Հանրապետության նախագահի տիկինը և պետնախարարը խոսել են երկու երկրների միջև մշակութային ու կրթական փոխգործակցության մասին։ Նշելով, որ Հայաստանում, և հայերն ընդհանրապես, մեծ…
Ջակարտայում ներկայացվել է «Արմենպրես»-ի օժանդակությամբ հրատարակված «Հայաստան. առասպելների երկիր» գիրքը և բացվել համանուն ցուցահանդեսը
Ջակարտայում, «Անտարա» լրատվական գործակալության ընդունելությունների տանը հունվարի 15-ին տեղի է ունեցել «Հայաստան. առասպելների երկիր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումն ու «Արմենպրես» պետական լրատվական գործակալության օժանդակությամբ հրատարակված համանուն գրքի շնորհանդեսը: ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության կողմից՝ «Անտարա» լրատվական գործակալության հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին…
Մերիլին Մոնրոյի վրացի նմանակը կարող է մասնակցել «Եվրատեսիլ 2019» մրցույթին
Վրաստանը նախապատրաստվում է «Եվրատեսիլ 2019» մրցույթին մասնակցության: «Վրաստանի աստղը» մեգանախագծի հաղթողը կստանա «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցության ուղեգիր: Մրցութային նախագիծնը ընթացքի մեջ է: 1950 թթ. սեքս խորհրդանիշ, հայտնի ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մերիլին Մոնրոյի վրացի նմանակ Մարիամ Ցիմինտիան հաղթելու վճռականությամբ մասնակցում է նախընտրական մրցույթին: Երգչուհին մասնակցում է Վրաստանի «Առաջին ալիքով» հեռարձակվող «Վրաստանի աստղ» երաժշտական մրցույթին: Հաղթողը իրավունք…
Մահացել է անվանի բեմադրիչ, ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը
Մահացել է բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: 1954-1969թթ. Ջրբաշյանը եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ: Այնուհետև ղեկավարել է Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը: Բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Գյումրու Վարդան…
Հայտնի է «Գրեմմի» մրցանակաբաշխության վարողի անունը
«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը կվարի ամերիկացի R’n’B ոճի երգչուհի Ալիշա Քիզը: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում: «Ես շատ եմ հուզվում: Այնքան բան է սպասվում առջևում… Գիտեմ՝ ինչ է նշանակում լինել բեմի վրա, հպարտանալ սեփական աշխատանքով ու հայտնիությամբ»,- գրել է երգչուհին: Քիզը նաև շնորհակալություն է հայտնել մրցույթի կազմակերպիչներին՝ իր էներգիան հանդիսատեսին փոխանցելու հնարավորության համար:…
Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին
2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը», նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել են Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը։ Այս մասին նշված է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջում։ Փառատոնի կայքի տեղեկացմամբ, ֆիլմի մասին հետազոտություններն իրականցնող և վերականգնման աշխատանքների մասնագետ Դենիել Բըրդը ներկայացնելու…
Հոբելյանական համերգ. Տիգրան Մանսուրյան
Հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված հոբելյանական համերգ: Երեկոյի ընթացքում կհնչեն մաեստրոյի կամերային ստեղծագործությունները: Ելույթ կունենան Խաչատրյան տրիոն (դաշնակահարուհի Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան), մեցցո սոպրանո Աննա Մայիլյանը, ալտահար Մաքսիմ Նովիկովը և Արթուր Եղիազարյանը (սոպրանո սաքսոֆոն): Մուտքն ազատ է: Նշենք, որ հունվարի 27-ին լրանալու…
«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի պրեմիերայի ամսաթիվը հայտնի է
«Գահերի խաղը» սերիալի ութերորդ եւ վերջին եթերաշրջանի առաջին սերիայի ցուցադրությունը HBO հեռուստաալիքով պլանավորված է ապրիլի 14-ին: Այդ մասին վկայում է սերիալի պաշտոնական Twitter-ում հունվարի 13-ին հրապարակված տեսահոլովակը: Մեկուկես րոպե տևողությամբ տեսագրության ավարտին հաղորդվում է. «Վերջին եթերաշրջանը՝ ապրիլի 14»: Ինչպես նշում է Variety-ն, հայտնի է, որ եթերաշրջանը բաղկացած է կլինի վեց սերիայից: Ընդ որում՝ HBO-ն աշխատում…
Մարգարիտա Տերեխովայի ընտանիքը ֆինանսական օգնություն է խնդրում դերասանուհու բուժման համար
Դերասանուհի Մարգարիտա Տերեխովայի համար շուրջօրյա խնամք և թանկարժեք դեղորայք են պահանջվում, ընտանիքը ֆինանսական օժանդակություն է խնդրում նրա բուժման համար: Այդ մասին հաղորդվում է Կինեմատոգրաֆիստների միության կայքում: Ժողովրդական դերասանուհի Մարգարիտա Տերեխովան հայտնի է Պավել Լյուբիմովի «Ալիքների վրայով վազողը», Անդրեյ Սմիռնովի «Բելառուսական կայարան», Անդրեյ Տարկովսկու «Հայելի» և այլ կինոնկարներում խաղացած դերերով: Դերասանուհին երկար ժամանակ տառապում է Ալցհայմերի հիվանդությունից:…














