Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Համազգային թատրոնի դերասանները շարունակում են գործադուլը
Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը շարունակում է դեկտեմբերի 1-ից հայտարարած անժամկետ գործադուլը` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Հայտնում է 168.am-ը։ «Արմենպրես»-ի թղթակիցը թատրոնի դերասաններ Տաթև Ղազարյանից և Գագիկ Մադոյանից հետաքրքրվեց, թե գործադուլի մեկնարկից մինչ օրս դեպքերի ի՞նչ զարգացում է տեղի ունեցել, արդյոք ստեղծագործական կազմը հանդիպե՞լ է նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հետ, եղե՞լ են քննարկումներ:…
Հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորի հայտարարությունը
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ից հացադուլի մեջ է։ Բանն այն է, որ հաջորդ տարի մեծ էկրան պետք է բարձրանար կինոռեժիսորի «Տատիկիս վարսերը» կինոնախագիծը, սակայն նախագիծը չի կայացել։ Հացադուլից առաջ Հովհաննես Գալստյանը հայտարարություն էր տարածել, որտեղ մանրամասնել էր, թե ինչու կինոնախագիծը կյանքի չի կոչվել. «2018-ին ավարտվում է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը»…
Արվեստների ու արհեստների կենտրոնի բացումը և Ձմեռային տոնավաճառը Դիլիջանում
Դեկտեմբերի 8-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Դիլիջանի համայնքապետարանի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, Դիլիջանի և հարակից համայնքների բնակիչների ներկայությամբ տեղի ունեցավ Արվեստների և արհեստների կենտրոնի (MADE) բացման միջոցառումը, որին հաջորդեց Դիլիջանի Ձմեռային տոնավաճառի պաշտոնական բացումը։ Այս մասին հայտնում է A1plus.am-ը։ Այսուհետ Դիլիջանի և հարակից համայնքների վարպետներն ու արհեստավորները կարող են օգտվել նորաբաց Արվեստների և արհեստների կենտրոնի հնարավորություններից՝ ստեղծելու…
Ազգային կինոկենտրոնի տնօրենն ու հացադուլ հայտարարած կինոռեժիսորը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում
Ընդդեմ Ազգային կինոկենտրոնի և Մշակույթի նախարարության» խորագրով պաստառով դեկտեմբերի 3-ից Մատենադարանի մոտ վրան է տեղադրված․ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի Ազգային կինոկենտրոնի վարած քաղաքականության: Գալստյանը պնդում է, որ կինոկենտրոնն այս տարի մերժել է ֆինանսավորել իր անավարտ ֆիլմերը: Մասնավորապես, այս տարի պիտի ֆինանսավորվեր «Տատիկիս վարսերը» խորագրով հայ-գերմանա-բուլղարական ֆիլմը, որն արդեն իսկ ֆինանսավորվել…
Նախագահ Սարգսյանը Գյումրիում այցելել է Մհեր Մկրտչյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ
Աշխատանքայի այցով Գյումրիում գտնվող նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան: Գյումրու Վարպետաց փողոցում գտնվող՝ 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում տեղակայված թանգարանում ներկայացված է մեծ գյումրեցու, սիրված արվեստագետի, ուրախ ու տխուր մարդու կյանքն ու գործունեությունը։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ կինոյի և թատրոնի մեծ կատակերգուին ժողովուրդը սիրում էր…
Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը
Շիրակի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Գյումրիում ներկա է գտնվել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը: Հայտնում է aysor.am-ը։ Ընդմիջմանն ու ներկայացման ավարտից հետո նախագահը հանդիպել է դերասանական կազմի և թատրոնի ներկայացուցիչների հետ: Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում, շնորհակալություն հայտնելով հիանալի խաղի ու պարգևած զգացմունքների համար, նախագահ Սարգսյանն ասել…
Վերանորոգվել և նոր շունչ է ստացել Հայաստանի ազգային պատկերասրահի մի քանի սրահ
Վեց ամիս տևած դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի վերանորոգված սրահներն իրենց դռները բացեցին արվեստասերների առաջ: Նորացված մշտական ցուցադրությունը համալրվել է 19-րդ դարավերջի և 20-րդ դարի նշանավոր արվեստագետների գործերով և ընդգրկում է շուրջ 200 գեղանկար, 36 քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի 32 նմուշ։ Իսկ ֆրանսահայ մեծանուն օֆորտիստ, տաղանդաշատ նկարիչ Էդգար Շահինի սրահի բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց «Էդգար Շահին»…
Համազգային թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի 18 դերասանից բաղկացած ստեղծագործական կազմը դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ է հայտարարում` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Նրանք տնօրենի պաշտոնում ցանկանում են տեսնել դերասան Արման Նավասարդյանին, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում` դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին: Օր առաջ և՛ դերասանները, և՛ Վիգեն Չալդրանյանը հանդիպել են ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի…
Համերգը կղեկավարեն ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը
Դեկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի ծննդյան 60-ամյակին նվիրված համերգ: Հոբելյանական համերգին Բարսեղ Թումանյանը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Այդ մասին հայտնում է panorama.am-ը Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, ծրագրում հնչելու է Էնդրու Լլոյդ Վեբերի, Ջորջ Գերշվինի և այլ հայտի կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններից: Համերգը կղեկավարեն ՀԱՖՆ-ի գեղարվեստական…
Ռոբերտ դե Նիրոն 20 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է կնոջից
Հոլիվուդի դերասան Ռոբերտ դե Նիրոն պաշտոնապես հաստատել է ավելի քան 20 տարվա ամուսնությունից հետո կնոջից՝ Գրեյս Հայթաուերից բաժանվելու լուրը: 75-ամյա դերասանի խոսքերով 63-ամյա կնոջից ամուսնալուծվելու գործընթացը «բարդ է, սակայն՝ կառուցողական», գրում է Daily Mail-ը: «Հարգում եմ Գրեյսին որպես հրաշալի մայր ու խնդրում չմիջամտել մեր անձնական կյանքին»,- շեշտել է Դե Նիրոն: Զույգն ունի երկու երեխա`20-ամյա Էլիոթն…
Մահացել է լուսանկարիչ Մարտին Շահբազյանը
Այսօր 78 տարեկանում մահացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը: 2001-ից 2010-ը թթ. նա եղել է ՀՀ նախագահների անձնական լուսանկարիչը: Մ. Շահբազյանը հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում: Աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից: 1976-2001թթ աշխատել է «Արմենպրես» գործակալությունում: 2001-2010թթ եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի…
Հայկական խաչքարագործությունը Գերմիանիայում
Panorama.am-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի Դաշնության Լայպցիգ և Վեյմար քաղաքներում անցկացված «Եվրոպական ժառանգության կամավորների գործընկեր» ծրագրերի համակարգողների և «Կամավորության լավագույն մոդելները` Եվրոպական մշակութային ժառանգության համար» խորագրերը կրող համաժողովներին մասնակցել է նաև Հայաստանի «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը: «Կամավորության լավագույն մոդելները` Եվրոպական մշակութային ժառանգության համար» խորագրով խորհրդաժողովն անցկացվել է հին շինությունների և հուշարձանների պահպանությանը, վերականգմանը և վերանորոգմանը…
Մահացել է ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչչին
Կյանքի 78-րդ տարում կյանքից հեռացել է հանրահայտ իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտիլուչչին: Այս մասին թվիթթերյան իր էջում հայտնել է RTL 102.5 ռադիոկայանը: Մահվան պատճառների մասին չի հաղորդվում: Համաշխարհային կինոմատոգրաֆիայի աստղը հայտնի է «Երազողներ», «Ես և դու», «Փոքրիկ Բուդդա», «Վերջին կայսրը» և այլ ֆիլմերով:
Ալ Պաչինոն կմարմնավորի Լիր արքային
Դերասան Ալ Պաչինոն կմարմնավորի Լիր արքային՝ Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգության նոր էկրանավորման մեջ, հաղորդում է The Guardian-ը: Ռեժիսորը Մայքլ Ռեդֆորդն է: ««Լիր»-ն այն է, ինչին ձգտում են բոլոր դերասանները և ռեժիսորները: Ես կարծում եմ, որ Ալ Պաչինոն արժանի է այդ դերին, քանի որ նա լավ դերասան է»,-ասել է Ռեդֆորդը՝ հավելելով, որ Ալ Պաչինոն տարիներ…














