Եվրահանգրվան
Եվրահանգրվանը Ձեզ է ներկայացնում եվրոպական լրահոսից առանձնացված ամենահետաքրքիր ու կարևոր նորությունները՝ ծանոթացնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակությանին, սպորտային և այլ հիշարժան, ուշագրավ իրադարձություններին ու դեմքերին:
Նիդերլանդների ԱԳՆ պաշտոնյան և դեսպանն այցելել են Ջերմուկ
ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը նորից այցելել է Ջերմուկ: «Ուրախ եմ վերադառնալ Ջերմուկ, այս անգամ Նիդերլանդների ԱԳՆ գործընկերոջ՝ Եցկե Մարիա Կլայնի հետ՝ տարածաշրջանում տիրող իրավիճակին տեղեկանալու համար։ Հիանալի է հանդիպել այդքան դրական և խաղաղասեր մարդկանց նման դժվարին պայմաններում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է դեսպանը:
ԵԽ պատգամավորները եկել են Հայաստան
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն իրենց օբյեկտիվ հայտարարություններով և քայլերով նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը՝ ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լարս Պատրիկ Բերգի հետ նոյեմբերի 1-ի հանդիպման ժամանակ: Պետեր վան Դալենը նշել է, որ իրենք Հայաստան են եկել որպես Հայաստանի ընկերներ…
Ֆրանսիան պատրաստ է շարունակել օժանդակությունը Հայաստանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորել է Անն-Լորանս Պետելը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ստացել են նոր դինամիկա, ինչի արդյունքն է նաև տարբեր մակարդակներում հաճախակի փոխայցելությունները: «Այս ընթացքում…
Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Հոկտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը: Զրուցակիցներն նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավարի պատվիրակության հետ
Հոկտեմբերի 20-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Նորին Մեծություն Թագուհու դեսպան պարոն Ջոն Գալագերը: ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային…
ԵՄ առաքելության պատվիրակությունը եղել է Վարդենիսում
Հոկտեմբերի 18-ին ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ուղեկցել են Վարդենիս համայնքի՝ 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Տրետուքի և Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Հանգամանալից ներկայացրի թշնամու ձեռնարկած ագրեսիայի…
Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչ՝ Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին
Հոկտեմբերի 14-ին Շվեյցարիայի Ժնև կանտոնի և Հանրապետության Մեծ խորհուրդը (Ժնև նահանգային խորհրդարան; Le Grand Conseil de la République et Canton de Genève) քննարկել և ընդունել է «Հայաստանի գոյատևման համար» Շվեյցարական սոցիալիստական կուսակցության և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության մի շարք անդամների կողմից համատեղ նախաձեռնած բանաձևը։ Բանաձևով մասնավորապես կոչ է արվում Դաշնային ժողովին (Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին). դատապարտել Ադրբեջանի կողմից…
ԵՄ դիտորդների առաջատար խումբը ժամանել է Երևան. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր էջում գրել է. «Այսօր ԵՄ դիտորդների առաջատար խումբը ժամանել է Երևան։ 27 անդամ երկրներն արագ արձագանքել են Հայաստանի խնդրանքին։ Տեղակայման նպատակը լինելու է իրավիճակի մշտադիտարկումը և տեղում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցության տրամադրումը` կայունացման նպատակով»։
ՀՀ սահմաններին կտեղակայվի ԵՄ դիտորդական առաքելությունը
Եվրամիության դեսպանները համաձայնել են ՀՀ ուղարկել քաղաքացիական դիտորդական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, հայտնում են «Ազատություն ռադիոկայանի» դիվանագիտական աղբյուրները։ Այժմ արդեն քննարկվում են դրա իրականացման մանրամասները՝ քանիսն են լինելու, որ երկրներից, և երբ են ժամանելու Հայաստան։ Սակայն հստակ է,…
Տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպումը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական…
ԵՄ-ի գագաթաժողովը թեկնածուի կարգավիճակ կտա Ուկրաինային և Մոլդովային․ Միշել
Եվրամիության անդամ պետությունների գագաթաժողովը հինգշաբթի ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտա Ուկրաինային և Մոլդովային։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Ես վստահ եմ, որ այսօր մենք թեկնածուի կարգավիճակ կտանք Ուկրաինային և Մոլդովային»,- ասել է նա լրագրողներին, նրա ելույթը հեռարձակվել է Եվրահանձնաժողովի կայքում։ Նշենք նաև, որ այսօր Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության պետությունների և կառավարությունների…
Լրագրողներ են կալանավորվել Դիարբեքիրում
հունիսի 8-ին Թուրքիայի իրավապահ մարմինները Դիարբեքիրում ներխուժել էին մի շարք լրագրողիների տներ ու լրատվամիջոցների գրասենյակներ և բերման ենթարկել 20 լրագրողի, որոնցից 16-ին կալանավորել են։ Ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներին քրեական հետապնդումների ենթարկելով՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են խոսքի ազատության դեմ ուղղված հալածանքները։ Դատարանի շենքի դիմաց գործընկեր լրագրողներն ու ձերբակալվածների հարազատները բողոքի ակցիաներ են անում՝ հնչեցնելով «Ազատ մամուլն անհնար…
Զելենսկին հնարավորինս շատ զենք ձեռք բերելու պահանջ է ներկայացրել
Ավստրալիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Միրոշնիչենկոն երեքշաբթի ասել է, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բոլոր դիվանագիտական առաքելություններին հնարավորինս շատ զենք ձեռք բերելու պահանջ է ներկայացրել, այդ թվում՝ հաուբիցներ և զրահամեքենաներ: Անվտանգության բելգիացի փորձագետ Պիեռ Անրոն հայտարարել է, որ ծանր սպառազինության պաշարները, որոնք ԱՄՆ-ն և եվրոպացի դաշնակիցները մատակարարում են Ուկրաինային, սպառվում են:
ԵՀ-ն խորհուրդ կտա Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել. Bloomberg
Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին խորհուրդ կտա Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ շնորհել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Միևնույն ժամանակ, առաջարկությունները կպարունակեն Ուկրաինայում օրենքի գերակայություն հաստատելու և կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու պահանջ։ Այս տեսքով դրանք կներկայացվեն հունիսի 23-24-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովին։ Թեկնածուի կարգավիճակ ստանալու համար ուկրաինական հայտը պետք է հաստատվի…














