Եվրահանգրվան
Եվրահանգրվանը Ձեզ է ներկայացնում եվրոպական լրահոսից առանձնացված ամենահետաքրքիր ու կարևոր նորությունները՝ ծանոթացնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակությանին, սպորտային և այլ հիշարժան, ուշագրավ իրադարձություններին ու դեմքերին:
Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Անկախության օրը
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանդիսավոր տոնակատարությամբ նշել է Անկախության օրը։ Միջոցառմանը մասնակցել են KFOR առաքելության հրամանատարական կազմը, ռազմաբազայի ղեկավարությունը, մոտ երկու տասնյակ ազգերի ղեկավար ներկայացուցիչներ, այլ հյուրեր: Արարողության ընթացքում ներկայացվել են հայկական պետականության խորհրդանիշները, հայոց պատմությունը, հայկական խաղաղապահ առաքելության գործունեությունը։
Եվրոպան Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կարող է կիրառել
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը չկատարելու համար: Այսօր տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական ժողովը, որի օրակարգում է հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալայի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի չկատարման հետևանքով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշումների…
ԵՄ-ն Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարությանը չի համարում ներկայացուցչական
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Փիթեր Սթանոն հայտնել է, որ Եվրամիությունը Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարությանը չի համարում ներառական և ներկայացուցչական ո՛չ էթնիկ, ո՛չ կրոնական տեսանկյունից: Սթանոնի խոսքով՝ ժամանակավոր կառավարության կազմը ներառում է միայն «Թալիբան» շարժման անդամներին, կին նախարարներ չկան: Դեռ սեպտեմբերի 2-3-ը Լյուբլյանայում կայացել է Եվրամիության արտագործնախարարների ոչ ֆորմալ հանդիպումը, որի շրջանակում քննարկվել է նաև Աֆղանստանի…
«Մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը Քաբուլում». Ժոզեպ Բորել
ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ ֆրանսիական Le Journal du Dimanche շաբաթաթերթն տված հարցազրույցում ԵՄ արտաքին գործերի անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կողմ է արտահայտվել այն մտքին, որ Եվրոպական Միությունը բանակցություններ սկսի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ: «Թալիբները մեզ համար դառնում են անխուսափելի զրուցակիցներ բանակցություններում: Մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը Քաբուլում և փորձենք խուսափել նրանից, որ մեզ…
Մերի Հակոբյանը` Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար
Ուկրաինայի կառավարությունը երկրի ներքին գործերի փոխնախարար է նշանակել 37-ամյա Մերի Հակոբյանին, որը նախկինում ղեկավարում էր ՆԳՆ-ի միջազգային համագործակցության դեպարտամենտը: Այս մասին օգոստոսի 4-ին հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն՝ փոխանցում է ТАСС գործակալությունը: «Կառավարությունը Մերի Անդրանիկի Հակոբյանին նշանակել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար»,- Telegram-ի իր ալիքում գրառում է կատարել ուկրաինացի խորհրդարանականը։
Ֆրանսիան Հայաստան է ուղարկել 200 հազար դեղաչափ պատվաստանյութ․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում հայտնել է՝ կորոնավիրուսի դեմ 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Ֆրանսիայից Հայաստան ուղարկելու մասին։ Ավելի վաղ այս մասին խոսվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Մակրոնի հեռախոսազրույցի ընթացքում։ Մակրոնը նշել է, որ հայերն անթիվ փորձանքների են դիմակայում։ Նա ընգծել է, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին։ Ֆրանսիայի նախագահը հավելել է,…
ԵԱՀԿ նախագահը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել կատարել եռակողմ հայտարարությունը
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն, ով նաև Շվեդիայի արտաքին գործերի նախարարն է, մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության առնչությամբ։ Նա այս մասին գրել է Twitter-ի իր էջում։ Լինդեն կողմերին կոչ է արել հիմնվել վերջին հումանիտար քայլերի վրա ու ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
Եվրամիության «պաշտպանական գիծն» այլևս անցնում է Հայաստանով. Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը համոզվածություն է հայտնել, որ Եվրամիության «պաշտպանական գիծն» այլևս անցնում է Հայաստանով։ Նա նշում է, որ սրա մասին են վկայում 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության փաթեթը՝ դրամաշնորհի, վարկային և այլ մեխանիզմների տեսքով։ Այս մասին Բաբաջանյանը գրել է Facebook-ի էջում։ Սակայն նա առանձնացնում է մի կարևոր հանգամանք՝ Եվրոպան Հայաստանում զուրկ է համակարգային…
ԵՄ-ն ցանկանում է առավել ակտիվ ներգրավվել տարածաշրջանում կայունություն հաստատելու գործին. Շառլ Միշել
Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագորթւյուն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը: «Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի նախագահի այցը մեր երկիր և նշել, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում իրենց…
Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ- ադրբեջանական սահմանին. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 17-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Մեկը չկա՞ր դաշնակցականներին բացատրեր, որ ԵԽ-ն չի սատարել…
Փաշինյանն ու Միշելը ամփոփում են բանակցությունների արդյունքները (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Ավարտվել են ԵԽ նախագահ Շառլ Միշելի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Կողմերը հանդես են գալիս ամփոփումով։
Եվրասկեպտիկների մի կատեգորիա կա, որ Հայաստանից գաղափար չունեցող գավառամիտներն են
Ես եվրասկեպտիկ ընկերներ ունեմ, որոնք, պատմական գործընթացները հաշվի առնելով, ինչ-որ հիմքերի վրա ձևավորված մոտեցում ունեն, սակայն դա իրենց չի սահմանափակել, որ լայնախոհ լինեն: Իրենց եվրասկեպտիզմը ունի չափեր և որքանով նկատում եմ, բավականաչափ փոխվել է վերաբերմունքը դեպի դրական ու վստահ եմ, որ ավելի կխորանա: Ի դեպ, իրենց էլ շնորհակալ կարելի է լինել, որ միևնույն է կպահեն…
Շառլ Միշելը Երևանում հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հետ
Հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հուլիսի 16-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան: ԵՄ-ն կարող է դադարեցնել Վրաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը Խստորեն դատապարտում ենք Հայաստանի դեմ կատարված այս ոտնձգությունը․ ԱԳՆ «Այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի…
ԵՄ-ն կարող է դադարեցնել Վրաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտնել է, որ ընտրությունների անցկացումն ու Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների նշանակումը՝ ի հեճուկս այդ գործընթացը դադարեցնելու ԵՄ կոչերին, Վրաստանի իշխանությունների կորցրած հնարավորությունն է դատական համակարգի «իրական և համապարփակ» բարեփոխումների հանձնառությունն ապացուցելու համար: Նա նշել է, որ նշանակումները հակասում են ապրիլի 19-ի համաձայնագրի առանցքային դրույթներին, որոնց համաձայն՝ բոլոր ընթացիկ նշանակումները պետք է…














