Աշխարհ
19:20 15/09/2021

Եվրոպան Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կարող է կիրառել

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը չկատարելու համար:

Այսօր տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական ժողովը, որի օրակարգում է հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալայի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի չկատարման հետևանքով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշումների կատարումը վերահսկող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե գործարար Օսման Քավալային ազատ արձակելու ՄԻԵԴ-ի որոշումը չկատարվի, ապա Եվրախորհուրդն առաջին անգամ կսկսի խախտման ընթացակարգ Թուրքիայի դեմ:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ