Եվրահանգրվան
Եվրահանգրվանը Ձեզ է ներկայացնում եվրոպական լրահոսից առանձնացված ամենահետաքրքիր ու կարևոր նորությունները՝ ծանոթացնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակությանին, սպորտային և այլ հիշարժան, ուշագրավ իրադարձություններին ու դեմքերին:
ԵՄ-ն երկարաձգում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունում որոշել են երկարաձգել Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական պատժամիջոցները: «Մենք երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Մոսկվան պետք է կատարի իր պարտավորությունը՝ ուղղված Մինսկի համաձայնագրերի կատարմանը», – նշել է Միշելը։ Եվրոպայի խորհրդի նախագահը հավելել է, որ ԵՄ – ն հավատարիմ է մնալու Ռուսաստանի նկատմամբ միասնական և ռազմավարական մոտեցմանը ՝…
Նիկոլ Փաշինյանը ԵՄ պետությունների ԱԳ նախարարների՝ ՀՀ այցի առնչությամբ որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների՝ Հայաստան կատարելիք այցի առնչությամբ որոշում է ստորագրել: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2021 թվականի հունիսի 25-ին Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի, Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի՝…
ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը
ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը, որում նշվում է, որ քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում «ո՛չ ճանաչվել է, ո՛չ արժանացել է համարժեք արձագանքի, ո՛չ էլ առավել ևս լուծվել է»։ Զեկույցի հեղինակ՝ իսլանդացի պատգամավոր Սուննա Էվարսդոտտիրը նշել է, որ բանաձևի դրույթների մեծամասնությունը «չեն իրականացվել» իշխանությունների կողմից։…
Մեկնարկում է ԵՄ գագաթնաժողովը
Այսօր մեկնարկող Եվրամիության գագաթնաժողովն առաջին հերթին նվիրված կլինի միգրացիայի խնդրին: ԵՄ առաջնորդները համաձայնելու են շարունակել վճարել Թուրքիային փախստականների ընդունելու և Հունաստանից անօրինական ներգաղթյալներին հետ վերցնելու համար: Ինչ պես նաև Բրյուսելը Անկարային մասնակցություն է խոստացել նորացված մաքսային միությանը: Թուրքիայի տարածքում կա 3 միլիոն օտարերկրացի, ովքեր ցանկանում են հասնել Եվրոպա:
Մերկելն առաջարկում է կազմակերպել Պուտինի հանդիպումը ԵՄ առաջնորդների հետ
Financial Times պարբերականը հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել առաջարկով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել հանդիպման Եվրամիության անդամ երկրների առաջնորդների հետ: Պարբերականը հայտնել է, որ առաջարկը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հաղորդվում է, որ Գերմանիայում կարծում են՝ Ժնևում հունիսի 16-ին տեղի ունեցած Բայդեն-Պուտին գագաթնաժողովը կարող է հիմք ծառայել Ռուսաստանի Դաշնության…
ԵԽԽՎ-ում քննարկվել է 44-օրյա պատերազմից առաջացած հումանիտար հետևանքների հարցը․ Հայրապետյան
Այսօր ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում ներառված էր 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հետևանքների քննարկման հարցը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ «Իմ խոսքում, շեշտել եմ, որ կարևոր է ուշադրություն դարձնել Իլհամ Ալիևի կողմից քարոզվող ատելության խոսքին, մեջբերել եմ բառացի…
ՀՀ-ում ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է արել նպաստել ընտրությունների խաղաղ անցկացմանը
ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից հայտնում են, որ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի նախաձեռնությամբ 2021-ի հունիսի 17-ին ՝ ՄԱԶԾ Հայաստանի, «ՕքսիՋեն» Հայաստան հիմնադրամի և երկու տեղական դիտորդական խմբերի ՝ «Ականատես» դիտորդական առաքելության և «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչները հանդիպել են՝ ընդգծելու Հայաստանում ժողովրդավարական ընտրական գործընթացների ամրապնդման գործում ԵՄ կարևոր ներդրումները: Կազմակերպությունները ԵՄ ընտրական ֆինանսավորման հիմնական շահառուներն են․ նրանք տրամադրում են տեխնիկական…
ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստանի առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում, որոնք կարող են փրկել COVID-19-ով հիվանդների կյանքը հիվանդության ծանր ընթացքի դեպքում։ Սարքավորումները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի…
Նիդերլանդների դիրքորոշումն է՝ պետք է վերադարձվեն բոլոր ռազմագերիները
Նիդերլանդների Խորհրդարանում երկար հարցուպատասխան է ընթացել խորհրդարանականների ու երկրի արտգործ նախարար Սիգրիդ Կաախի միջև։ Թեման՝ Ադրբեջանա-թուրքական ագրեսիան, ԵՄ-Ադրբեջան հարաբերություններն ու տարբեր պատժամիջոցներ կիրառելն է եղել։ Իսկ մինչ այդ ԱԳ նախարարը նամակ էր հղել Խորհրդարանին, որում նա մանամասն անդրադարձ էր կատարել Արցախյան հարցին։ Նա վերահաստատել է Նիդերլանդների դիրքորոշումը՝ հարցի խաղաղ ու վերջնական կարգավորմանը միասնական ջանքերով հասնելու…
Ֆրանսիան ողջունել է գերիների ազատ արձակումն ու քարտեզի փոխանցումը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է նաև հայ գերիների վերադարձմանը։ Այդ երկրի ԱԳՆ-ն ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականապատ քարտեզի փոխանցումը Ադրբեջանին։ Նշվում է, որ այս քայլը կնպաստի լարվածության թուլացմանն ու վստահության վերականգնմանը։ Ֆրանսիան նաև կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմն ու կատարել նոյեմբերի 9-ի…
ԵԱՀԿ նախագահը ողջունել է գերիների վերադարձն ու քարտեզի փոխանցումը
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ազատ է արձակել հայ գերիներից 15-ին, որոնք արդեն Հայաստանում են։ ՀՀ-ն էլ իր հերթին Ադրբեջանին էր փոխանցել ականապատ տարածքների քարտեզ։ Նիկոլ Փաշինյանը սա բնութագրեց ոչ թե գերիների փոխանակում քարտեզ հետ, այլ դրական քայլ՝ ի պատասխան դրական քայլի։ Այս իրադարձությանը Twitter-ի իր էջում անդրադարձել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն։…
ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն կոչ է արել վերսկսել ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները
ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն տեսակապով ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսին առընթեր Հելսինկյան կոմիտեի հանդիպմանը, որի շրջանակում Բաքվին և Երևանին կոչ է արել վերսկսել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները։ Անն Լինդեն կարևոր է համարել, որ Ռուսաստանին հաջողվել է հասնել կրակի դադարեցմանը։ ԱՄՆ Կոնգրեսին առընթեր Հելսինկյան կոմիտեի հանդիպմանը նվիրված էր ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության մարտահրավերներին:
ԵՄ-ում արդեն 1 միլիոնից ավել քովիդ-անձնագիր է տրվել
Եվրախորհրդարանի նիստի ընթացքում ԵԽ պաշտոնյան տվյալներ է հնչեցրել, որի համաձայն՝ Եվրամիության տարածքում արդեն ավելի քան մեկ միլիոն անձնագիր է տրվել քաղաքացիներին, որոնք վկայում են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին։ Այս մասին հայտնում է The Local-ը։ Նշվում է, որ արդեն կա հարթակ, որտեղ հնարավոր է ստուգել տրվող փաստաթղթի իսկությունը։ Ըստ աղբյուրի՝ պատվաստման մասին վկայող անձնագրեր են…
ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում՝ լուծել հումանիտար խնդիրները
Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության մամուլի խոսնակ Պետեր Ստանոն Twitter-ի իր էջում անդրադարձել է Քարվաճառում (Քելբաջար) ականից պայթած ադրբեջանական ավտոմեքենայի հարցին ու եղած հումանիտար խնդիրներին։ Նա գրել է, որ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր տալը պետք է կանխել։ Ըստ Ստանոյի՝ պետք է փոխանակվել ողջ ինֆորմացիայով, որն անհրաժեշտ է ականազերծման համար։ Նա նշել է, որ Եվրամիությունը կոչ է…













